Բաքվում ՀՀ քաղաքացուն պատկանող վարորդական վկայական են գտել. ԱԱԾ-ն հետաքննություն է սկսել
Обществоarmtimes.com-ը գրում է.
Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական: Ինչպես այսօր տեղեկացրել է ադրբեջանական Oxu.Az կայքը, վարորդական վկայականն իր տան բակում գտել է Բաքիխանով ավանի բնակիչ Իլկին Մամեդովը: Գտնված փաստաթուղթը նա հանձնել Սաբունչիի շրջանի ոստիկանության 13-րդ բաժանմունք:
Հաղորդվում է, որ վարորդական վկայականը Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված Ալեքսանդր Առաքելյանին է պատկանում: Վկայականը BC տեսակի է եւ նրան է տրվել 2014 թվականի օգոստոսի 27-ին: Վկայականի համարն է RG 052597:
Հայաստանի քաղաքացու վարորդական իրավունքի հայտնաբերման փաստի առթիվ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ինչպես է փաստաթուղթը հայտնվել Ադրբեջանի տարածքում: