Օրվա բաղադրատոմս. Բանջարեղենով ու հավի մսով տաք ուտեստ
LifestyleԲաղադրամասեր՝
500 գրամ հավի կրծքամիս
Աղ, սև պղպեղ՝ հավի մսի համար
1 հատ դդմիկ
1 հատ սմբուկ
3 հատ բուլղարական պղպեղ
1 հատ սոխ
2 պճեղ սխտոր
Բուսայուղ
Սալորի ջեմ
10 հատ սալոր
Սոյայի սոուս
50 գրամ պանիր
Պատրաստման եղանակ՝
Հավի միսը կտրատել, համեմել, տապակել։

պղպեղը մեջտեղից կիսել, դնել ջեռոց 170 աստիճանով։
Սմբուկը, դդմիկը ու սոխը տապակել։

Տապակած սմբուկը շարել ամանի առաջին շերտում, հետո շարել դդմիկը։
Շարել հավի միսն ու պղպեղը, սոխը։


Սալորի ջեմը միախառնել սոյայի սոուսի հետ, ավելացնել զանգվածին։
Վերջում քերել պանիրը, ամանի կողքերով շարել սալորը, դնել ջեռոց 200 աստիճանով։

