ԱԺ-ն վավերացրեց Վանաձորի և Ալավերդու ճանապարհների արդիականացման վարկային համաձայնագիրը
ОбществоԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը, որով նախատեսվում է ճանապարհի վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 13 պատգամավոր: Վերոնշյալ հատվածներն ունեն ոլորաններ, կտրուկ զառիթափներ, նեղ կամուրջներ եւ 3 թունել, որոնք անհրաժեշտ է արդիականացնել: Փաստաթղթի համաձայն Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ: Նախատեսվում է լայնացնել եւ բարձրացնել նշված 3 թունելը, վերակառուցել 12 նեղ կամուրջ:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ շինարարական աշխատանքներն ընթանալու են մոտավորապես 2-2,5 տարի: