Ազգային ժողովում` Կառավարության հարց ու պատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Կառավարությանը հարց ուղղեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվան և կարգավիճակի վերաբերյալ. «Արդյո՞ք անվանափոխվել է համալիրը և ինչ կարգավիճակում է այն»,- հայտնում է Orer.am-ը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` Կառավարության անունից հաստատեց, որ մարզահամերգային համալիրը չի անվանափոխվել, ըստ նրա` շփոթմունք առաջացրել է մարզահամերգային համալիրի նախկին սեփականատեր հանդիսացող կազմակերպության մամուլի խոսնակի ասուլիսը. «Նա ասուլիսի ընթացքում արել էր իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Դեռևս 1999-ին ՀՀ նախագահի հրամանագրով է համալիրը վերանվանվել Կարեն Դեմիրճյանի անվան: Ցանկացած կազմակերպություն, ով էլ դառա համալիրի սեփականատերը, մեր պահանջը լինելու է հետևյալը` իր ֆիրմային անվանումը պետք է պարունակի հետևյալ բառերը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»: