Պապարացիների սիրելի փոքրիկը․ Նորթ Ուեսթն այսօր դառնում է 3 տարեկան
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
3 տարի առաջ այս օրը ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի առաջնեկը՝ Նորթ Ուեսթը։ Փոքրիկի ծնունդին անհամբերությամբ էին սպասում ոչ միայն աստղային ծնողները, այլեւ պապարացիները, որոնք Նորթին այս երեք տարիների ընթացքում, պարբերաբար, «որսում» են հայտնի մայրիկի եւ հայրիկի ուղեկցությամբ։
Նորթն արդեն համարվում է աստղ․ նա հաճախ ընդգրկվում է ամենաոճային հայտնիների ցուցակում։ Սրանում, իհարկե, մեծ է նրա մայրիկի՝ Քիմ Քարդաշյանի ներդրումը։
Ի դեպ, փոքրիկ Ուեսթը ծնվել է Քիմի եւ Քանյեի հարսանիքից առաջ, այնպես որ՝ նա այն քիչ փոքրիկներից է, որը հաջողացրել է ներկա լինել իր ծնողների հարսանիքին։

Նորթի դաստիարակության հարցում մեծ է նաեւ տատիկի՝ Քրիս Ջենների դերը։ Ասում են՝ Քարդաշյանի մայրը այս փոքրիկին առանձնահատուկ է սիրում եւ առանձնացնում է իր մյուս բոլոր թոռնիկներից։
Ոճային Նորթի՝ պապարացիների կողմից արված ամենահետաքրքիր լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։








