Հաջորդ տարի պետական միջոցներով հրատարակվելիք գրականության ցանկերում սահմանվել է նոր ուղղություն
Общество2017 թվականին պետական միջոցներով հրատարակվելիք գրականության ցանկերի ձևավորման համար ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանել է նոր ուղղություն՝ ՀՀ համայնքների պատմությունը, մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, հայտնի մարդկանց ու նրանց կատարած գործը ներկայացնող գրականություն: Նպատակն է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել համայնքների պատմությունը, մշակույթն ու կենցաղը, վերակենդանացնել և մոռացությունից փրկել Հայաստանի հարուստ ավանդույթները, ցույց տալ համայնքներում ապրող ստեղծարար և ինքնատիպ մարդկանց գործունեությունը:
ՀՀ մշակույթի նախարարությանգրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսանը նշեց, որ նախարարությունն ամենամյա ծրագրերի շրջանակում աջակցում է գրահրատարակչությանը:
Դա արվում է երկու ուղղությամբ՝ պետական պատվերով, որի ծրագիրը կոչվում է «Գրականության հրատարակում», և երկրորդը պետական աջակցությունն է՝ «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով: Այս տարի իրականացվելու է միայն պետական աջակցություն, որին կուղղորդվի առաջին ծ րագրին հասանելիք ամբողջ գումարը:
Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, որից հետո գրքերը կուղարկվեն անկախ փորձագետներին, ապա կհավաքեն անանուն կարծիքներ և արդեն աշնանը արդյունքները կամփոփվեն: