Սևան Նիշանյանը կրկին դատարանի առաջ կկանգնի
ОбществоՊոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը նորից դատարանի առաջ կկանգնի: Թուրքիայի տարբեր նահանգներում Նիշանյանի դեմ «վիրավորանք կրոնի նկատմամբ» հիմնավորմամբ բացված դատական գործերը կմիավորվեն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Ստամբուլի հայ կական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է Նիշանյանի փաստաբան Էրգին Ջինմենը:
Նիշանյանը 2012 թվականի սեպտեմբերի 29-ին իր կայքում գրառում էր կատարել «Ատելության հանցագործությունների դեմ պետք է պայքարել» խորագրով: Հոդվածում նա Մուհամեդ մարգարեի մասին կիրառել էր «Անձ, ով պնդում է, թե կապ է հաստատել Ալլահի հետ» և «դրանից քաղաքական, նյութական և սեռական օգուտ ապահովող» արտահայտությունները: Դրա պատճառով Թուրքիայի տարբեր նահանգներում նրա դեմ դատական գործեր էին հարուցվել:
«Ժողովրդի մի հատվածի կրոնական արժեքները հրապարակայնորեն նվաստացնելու» հիմնավորմամբ պոլսահայ մտավորականի դեմ հարուցված բոլոր դատական գործերը միավորված կքննվեն Ստամբուլի 70-րդ քրեական դատարանում: Առաջին նիստը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 25-ին:
2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող ՍևանՆիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրենպատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալություննիշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական < /i>կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:
2013-ի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին հնչեցրած խոսքերի համար: Նրա գրառումը բլոգումդատարանը համարեց «աստվածապղծություն»: