Կոռուպցիայի մեջ մեղադրվող ԱՆ աշխատակիցները աշխատանքից չեն ազատվել
ОбществоԱռողջարանային ուղեգրերի գործով հետաքննությունը շարունակվում է, և ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվի։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀառողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այդ գործը շարունակվում է շուրջ երկու տարի: «Այդ գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ: Նախարարությունն ուղեգրերի իրացումներում խախտումներ էր կասկածում դեռևս 2014-ին։ Երբ այդ հարցն օրակարգ եկավ, դիմեցինք իրավապահ մարմիններին, հարուցվեց համապատասխան գործ։ Իսկ Կառավարությունը 2014-ին որոշում կայացրեց փոխել ուղեգրման ձևը` ռիսկերը նվազեցնելու համար»,- Արմենպրես-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Նրա խոսքով` քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա: Նախարարը, մ իաժամանակ, վստահություն հայտնեց, որ որևէ անմեղ մարդ չի դատապարտվի և ավելացրեց, որ իրենք չունեն որևէ միջնորդություն` նրանց աշխատանքից ազատելու վերաբերյալ: Միայն նման միջնորդության և նրանց ցանկության դեպքում վերջիններս կազատվեն: Հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակ բացահատե՞լ է նախկին նախարարների պաշտոնավարման ընթացքում արված կոռուպցիոն գործեր, Մուրադյանն ասաց , որ եթե նման դեպքեր լինեին, բոլորը կտեղեկանային: «Ես երբեք նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտել: Մենք ուղղակի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տենդենց ունենք»,- ասաց Մուրադյանը:
Ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնիպետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվումեն պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ առողջապահությաննախարարության աշխատակիցների կողմից 2012-2014 թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործինախաքննությունը։