ՍԵՆՍԱՑԻԱ. Գիտնականները ստեղծում են ականջներ ... խնձորից
LifestylePressMedia.am-ը գրում է.
Կանադացի «բիոհաքեր» Էնդրյու Պելլինգը կոտրում է բազմաթիվ կարծրատիպեր իր նոր բացահայտումներով:
Վերջերս Պելլինգը հրատարակել է մի աշխատանք, որտեղ բացատրում է, թե ինչպես կարելի է խնձորի միջոցով ստեղծել մարդու մարմնի մասեր:
Այս «գիժ գիտնականը», ինչպես TED-ն է կոչում նրան, ունի իր սեփական լաբորատորիան Օտտավայի համալսարանում, որ կոչվում է Պելլինգի անվան ֆիզիկական մշակման լաբորատորիա: Այդ լաբորատորիայի նորագույն ծրագրերից մեկը ներառում է խնձորների բջիջներից «մարդու» ականջների ստեղծումը:
Այդ ականջները չեն կարող մարդու իրական ականջների նման լսել, սակայն դրանք ունեն միևնույն ձևն ու չափը և պարունակում են մարդկային բջիջներ:
«Մենք վերցրեցինք մի սովորական Մակինտոշ խնձոր, հեռացրեցինք խնձորի բոլոր բջիջները և ԴՆԹ-ն, հետո դրա փոխարեն ներարկեցինք մարդկային բջիջներ», - ասում է Պելլինգը, - «և, ի վերջո, հեռացնելով խնձորի բոլոր բջիջները, մեզ մնաց միայն բջջանյութի կառույցը»:
Շարունակությունն այստեղ: