Քելվին Հարիսին զայրացնում են նախկին ընկերուհու նոր սիրավեպի մասին լուրերը
LifestyleԹեյլոր Սվիֆթի և Թոմ Հիդսլթոնի սիրավեպի մասին լուրը զարմացրել է ոչ միայն նրանց երկրպագուներին, այլ նաև Թեյլորի նախկին ընկեր Քելվին Հարիսին։ Ըստ աղբյուրների, դիջեյը շատ բարկացած և ընկճված է այն մտքից, որ Թեյլորը նոր սիրավեպ է սկսել իր հետ բաժանվելուց ընդամենը 2 շաբաթ անց։
Նրան մոտ աղբյուրները նույնիսկ նշում են, որ Քելվինը կասկածում է, որ Թեյլորը դեռ իր հետ հանդիպելու ժամանակ գաղտնի հանդիպել է Հիդլսթոնի հետ։
«Թեյլորն ու Քելվինը լուրջ հարաբերություններ ունեին, սակայն նա կասկածում էր, որ Թեյլորը իրենից ինչ-որ բան է թաքցնում։ Նա բարկացած է և իրեն դավաճանված է զգում», -ասել է աղբյուրը։
Փաստորեն Քելվինի կասկածները անհիմն չէին, քանի որ Թոմը և Թեյլորը հենց մայիսի սկզբին սկսեցին մտերմանալ։ Նրանք ամբողջ գիշեր միասին պարել էին Met Gala-ում։
Թոմի և Թեյլորի նկարների՝ համացանցում հայտնվելուց հետո Քելվինը չդիմացավ և իր էջում այսպիսի գրառում կատարեց. «Ահա, սկսվեց...»։
Իհարկե Հարիսը հետո ջնջեց իր գրառումը և որոշեց իր կյանքից վերջնականորեն ջնջել Սվիֆթին։ Նա իր սոցցանցային էջերեից հեռացրել է Թեյլորին և այն ամենը, ինչը կարող է նրան հիշեցնել, ջնջել է բոլոր համատեղ նկարները։ Նա անգամ հեռացրել է իր այն գրառումը, որտեղ ասում էր, որ, չնայած իրենց բաժանմանը, շարունակում է հարգել Թեյլորին։ Ահա այսպիսի դրամա՝ սոցիալական ցանցերում։