Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիայի առաջին ատյանի դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Դադարեցվել են Ռոբերտ Պապոյանի' Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: