ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Որակի դիպլոմ և Եվրոպական մեդալ
ОбществоԵվրոպական գիտարդյունաբերական պալատի որոշմամբ` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է 2016թ-ի Որակի դիպլոմ (Diploma di Merito) և Եվրոպական մեդալ: Այս պարգևը շնորհվում է գիտության, կրթության և մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Պարգևն արտոնություններ է տալիս աջակցություն ստանալ բոլոր պաշտոնական անձանց կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Սերգեյ Համբարձումյանի հետազոտությունների բնագավառն է` հոծ միջավայրի մեխանիկա, թաղանթների և սալերի տեսություն, տարամոդուլ առաձգականության տեսություն, բարակ մարմինների էլեկտրամագնիսաառաձգականություն
Սերգեյ Համբարձումյանը Աստղագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ, Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Պենինսուլայի ինֆորմատիկայի և գործարարության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԱՄՆ-ի ճարտարագետ մեխանիկոսների ընկերության անդամ, Բրատիսլավայի համալսա րանի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ, Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Մեխանիկների ընկերության պատվավոր անդամ, ՀՀ մեխանիկոսների ընկերության անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Եվրոպական գիտարդյունաբերական պալատը ստեղծվել է 1992թ. և գրանցված է Եվրոպայում որպես ոչ առևտարյին, ոչ քաղաքական ասոցիացիա, որի նպատակն է ամրապնդել միջազգային գիտական, մշակութային և տնտեսական կապերը: Եվրոպական գիտարդյունաբերական պալատը ակտիվ համագործակցում է առաջատար կրթական, գիտական, և արտադրական կենտրոնների, Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատների, ասոցիացիաների փոքր և միջին ձեռնարկությունների հետ: