Ամենաթանկ և ճոխ առարկաները աշխարհում
LifestyleՄիլիոնատերերի սիրելի զվարճություններից է անհիմն թանկարժեք և վերջին հաշվով բոլորովին անպետք իրերի գնումը: Ձեր առջև այն ամենաթանկ և շքեղ առարկաներն են, որոնք կարող են գնել միայն միլիարդատերերը, հայտնում է vs-t-ն:
Պայուսակ- $ 1650
Billionaire Boys Club-ի պայուսակը ոսկեջրած է և ունի ադամանդների տեսքով դաջվածքներ:
Անձրևանոց – $50.000
Կոկորդիլոսի կաշվից սև անձրևանոց Billionaire Couture-ից, որի հաճախորդներն են Դևիդ Բեքհեմը և Փոլ Մակքարթնին:
Խոհանոցային դանակ – $40.000
Nesmuk Diamond Studded Chef Knife ադամանդներով դանակը ստեղծել է դիզայներ Քվենտին Նելը:
Բիկինի – $30.000.000
Դիզայներ Սյուզան Ռոզենի ստեղծած լողազգեստը իրենից ներկայացնում է իսկական արվեստի գործ: Այն զարդարված է ընդհանուր 150 կարատ քաշով ադամանդներով, որոնք ամրացված են պլատինե շրջանակներով:
Ջինս – $600
Dior մոդայիկ բրենդի ջինսերը մետաղական փայլերով:
Ավտոմոբիլ – $4.800.000
Շվեդական ընկերությունը ստեղծել է CCXR Trevita սուպերքարը 1018 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում է զտած սպիրտով: Մեքենայի թափքը ծածկված է ադամանդներով:
Ականջակալներ – $15.000
Շվեդական ոսկե ականջակալներ, որոնց վրա ծախսվում է 25 գրամ ոսկի:
Արագ պատրաստման լապշայի փաթեթ – $43
Վաճառվում է Լոնդոնի Harrods հանրախանությում:
Փոշեկուլ – $19.000
Crystal Ergoripado-ի փոշեկուլ` զարդարված 3 հազար Swarovski բյուրեղներով:
«Մոնապոլիստ»- $8.000
Խաղադաշտը պատված է հորթի կաշվով և զարդարված է ոսկով ու արծաթով:
Ճարմանդ – $25.000
Այն պատրաստված է մաքուր ոսկուց:
Պիցցա – $1.000
Այն պատրաստում են Նյու Յորքի Nino’s ռեստորանում:
Ամրակներ կարիչի համար – $175
Հիանալի են բազմամիլիոնանոց պայմանագրի ձևավորման համար:
Զուգարանի տանիքով նստատեղ – $250
Ունի գեղեցիկ ձևավորում:
Շամպայն – $1.800.000
French Goût de Diamants շամպայնի շիշը զարդարված է սպիտակ ոսկուց և ադամանդներով զարդարված լոգոտիպով:
Սքեյթբորդ – $18.000
Louis Vuitton դիզայներական ֆիրմայի ստեղծածն է:
Մարտինիի բաժակ – $ 10.000
Նյու Յորքի Algonquin հյուրանոցում մարտիննի այդ բաժակը սիրում են պատվիրել միլիոնատերերը: