Հղիության արհեստական ընդհատումը չի կարող անհետևանք մնալ. Գեորգի Պողոսյան
ОбществоՀղիության արհեստական ընդհատման ոլորտում պատժիչ մեթոդների կիրառմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել: Ապագա երեխայի սեռը որոշելու եղանակները գնալով շատանում են և դրա հետևանքով ավելանում է նաև հղիության ընդհատման դեպքերը: Միայն բժիշկների բարեխղճությունից է կախված ցանկալի արդյունքի հասնելը: Բժիշկները` մինչև հղիության արհեստական ընդհատո ւմը պետք է փորձեն ետ պահել, բացատրել թե ինչ հետևանք կարող է ունենալ աբորտը. հունիսի 17-ին կայանցած ասուլիսին նման կարծիք հայտնեց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:
« Բժիշկները բացասական են վերաբերում աբորտներին: Ես ինքս 2010 թվականից սկսած աբորտ չեմ անում: Հայաստանում շատ հաճախ հղիության արհեստական ընդհատումը պայմանավորված է լինում պտղի սեռով: Պետք է պայքարել այս երևույթի դեմ: Կարելի է արգելել ուլտրաձայնային ստուգումը կամ բժիշկների նկատմամաբ պատժամիջոցներ կիրառել, բայց այս մեթոդներն արդյունավետ չեն: Բժիշկները պետք է փորձեն խոսել, համոզել, որ օրինակ 3 աղջիկ ունենալուց հետո կարելի է նաև չորրորդ աղջիկը ունենալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասացԳեո րգի Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով, կան մի քանի դեպքեր, երբ պետք է դիմել աբորտի, նախ` եթե երեխան ծնվելու է հիվանդ, կամ եթե մոր մոտ կան առողջական այնպիսի խնդիրներ, որի ժամանակ չի կարելի թույլ տալ, որ կինը ծննդաբերի:
Կանայք ոչ պլանավորված հղիությունից խուսափելու համար պետք է օգտագործեն ներարգանդային պարույրներ, հակաբեղմնավորիչներ, սակայն մի շարք դեպքերում հակաբեղնավորիչները անվնաս չեն, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անոթային հիվանդությունների: Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է:
«Հղիության ընդհատման պրոցեսը ընդհանուր առմամբ բարդություններ է առաջացնում: Բնության դեմ կատարած ցանկացած քայլ չի կարող անհետևանք մնալ: Չկա հղիության ընդհատման անվնաս մեթոդ: Հղի կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, փոխվում է նույնիսկ կնոջ մտածելակերպը և հղիության արհեստական ընդհատման սթրեսը միշտ հետևանքներ է ունենում»,- ասաց Պողոսյանը: