Շիրակի մայր բուհը հրաժեշտ տվեց իր մագիստրոսներին
ОбществоՇիրակի մայր բուհը՝ «Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ»-ը, հրաժեշտ տվեց իր մագիստրոսներին: 17 մասնագիտությունների գծով մոտ 200 շրջանավարտ ավարտեց բուհի մագիստրատուրան, նրանցից 24 գերազանցության դիպլոմով: Բուհը, որոշ մասնագիտություններով, մագիստրոսական որակավորում արդեն 7-րդ տարին է տալիս: Բուհի բակալավրիատի շրջանավարտները հիմնականում նախընտրել են մագիստրոսական ուսումը շարունակել «Կրթության կազմակերպում ու մեթոդիկա», «Մանկավարժություն ու հոգեբանություն» և «Իրավագիտություն» մասնագիտություններով:
Հունիսի 18-ին տեղի ունեցավ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը:
Բուհի ռեկտոր Վարդեվան Գրիգորյանը« շնորհավորելով շրջանավարտներին, կարևորեց այն դերը, որ պետք է ունենա ապագա մանկավարժը: «Այսօր տոն է Գյումրու մանկավարժական ինստիտուտում. մենք կյանքի ուղեգիր ենք տալիս մագիստրոսների մի նոր սերնդի ևս: Բազմաթիվ մտավորականների ինքնահաստատման և ինքնաճանաչման լուսավոր մի դարբնոց է եղել այն և շարունակում է լինել այդպիսին: Մանկավարժականը միշտ առաջ է ընթացել իր պատվախնդիր առաքելության հստակ գիտակցումով՝ կրթության ու գիտության հարկն իմացող շիրակցու համար ունենալով ջահակրի դերակատարություն: ՁեÕ ¦ ճանապարհում ենք ծնողական գորովով« ձեր մասնագիտական պատրաստվածության և մարդկային նկարագրի հանդեպ անվերապահ հավատով՝ վստահ« որ ձեզանից յուրաքանչյուրն իր գործունեության մեջ կլինի լավագույնը« օրինակելին՝ ի բարօրություն մեր հայրենիքի: Հավատացած եմ՝ կյանքը ձեզ ուր էլ որ տանի« դուք ցանկացած ասպարեզում կկարողանաք բարձր պահել մեր բուհի հեղինակությունը»,-իր խոսքում նշեց Վարդեվան Գրիգորյանը:
Արմենուհի Մխոյան