Գիտնականները ջրից ստեղծել են սինթետիկ գինի
Lifestyle«Մենք կարող ենք ջուրը գինի դարձնել ընդամենը 15 րոպեում»,- պնդում են Մարդոն Չուան և Ալեք Լին` Ava Winery նախագծի հեղինակները, որոնք սինթետիկ գինի են ստեղծում առանց խաղող օգտագործելու` համադրելով անուշաբույր միացություններ և էթանոլ, հայտնում է kedem.ru-ն:
Երիտասարդները հայտարարել են, որ ստեղծել են փորձնական սինթետիկ գինի, որի համը նման է իտալական Moscato d’Asti սպիտակ գինու համին: Մոտակա ժամանակներում մշակողները պլանավորում են ստանալ Dom Pérignon շամպայնի համը, որը կներկայացվի 2016 թվականի վերջին:
Որոշ փորձագետներ արդեն տարակուսանք են հայտնել գինու համը ստեղծելու հնարավորության վերաբերյալ, որը բացառապես կախված է խաղողի տեսակից և գինեգործության մեթոդից:




