ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած (լուսանկարներ)
ОбществоՀունիսի 19-ին` ժամը 06.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, «BMW 300» մակնիշի 51 TU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականները:





