Աղվեսները «հարևանություն» են անում Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչների հետ
ОбществоԱղվեսները վերջին օրերին «հարևանություն» են անում Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչների հետ: Այն, որ Գյումրիի որոշ թաղամասերում, եղանակի հետ պայմանավորված, հանդիպում են լորտու տեսակի օձեր, իսկ մի քանի անգամ նույնիսկ գայլեր, են հայտնվել, չի զարմացնում գյումրեցիներին, բայց վերջին ամ իսներին Գաբարդինսկի փողոցի երկհարկանի բնակելի շենքի դիմաց տեղակայված տնակների ու ավտոտնակների տանիքների վրա աղվեսների մեծ թիվն իրոք զարմանք է առաջացրել:
Աղվեսները մեկը կամ երկուսը չեն, այլ, ինչպես վստահեցրեց բնակիչներից Սոնա Եղիազարյանը՝ ցույց տալով իրենց արած լուսանկարները, շատ են:
«Առնվազն 9-13-ին ենք միշտտեսնում։ Իրենք չեն վախենում մեզանից, պարզապես հիմամռայլ ու անձրևոտ է, թաքնվել են, այլապես հանգիստ իրենցհամար շրջում են տանիքներով: Բները երևի հենց այդավտոտնակների կտուրներն են:
Այնքան շատ են, որ մեկ էլ տեսարցերեկը դուրս ենք գալիս, տանիքների վրա ու իրար հետ խաղումեն: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Մեզայդպես չեն անհանգստացնում, չեն էլ վախենում մեզանից,նույնիսկ հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց Սոնա Եղիազարյանը՝ փաստելով, որ անցած տարիներին նման բան չի եղել: