Կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ գեղեցկության և երիտասարդացման համար
LifestyleԿարտոֆիլը կարելի է օգտագործել որպես հիանալի կոսմետիկական միջոց, հայտնում է healthinfo.ua-ն:
Կարտոֆիլը երիտասարդացման համար
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ կարտոֆիլի հյութը կարող է երիտասարդացնել մաշկը: Բանը նրանումն է, որ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր, ներառյալ բնական պոլիֆենոլներ: Դրանք կարևոր դեր են խաղում բջիջների գործունեության մեջ և հանում են բորբոքումները:
Կարտոֆիլը բշտիկներից ազատվելու համար
Կարտոֆիլից առավելագույն օգուտ ստանալու համար, այն հարկավոր է մաշկին պահել ինչքան հնարավոր է երկար՝ մի քանի ժամ: Հակառակ դեպքում կարտոֆիլի հյութը խորը չի ներթափանցի մաշկի մեջ:
Կարտոֆիլը աչքերի տակի պարկիկները բուժելու համար
Կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ ջուր, հետևաբար կարող է փափկեցնել և սառեցնել աչքերի շրջանի մանրագույն արյունատար անոթները և նպաստել դրանց կրճատմանը:
Կարտոֆիլը սպիտակ մազերի դեմ
Մազերի կարտոֆիլային պիլինգը նպաստում է ազատվել մազերի սպիտակութունից: Դրա համար խորհուրդ է տրվում կարտոֆիլի կճեպները 30 րոպե եռացնել 2 լ ջրում մարմանդ կրակի վրա, ապա թողնել, որ սառչի: Մազերը սովորական ձևով լվանալուց հետո ողողել ստացված հյութով և լվանալ 20 րոպե անց: