Ինչպիսի կիսաշրջազգեստներ կրել ամռանը. ֆոտոշարք
LifestyleԿանանց զգեստապահարանի անփոխարինելի իրը` կիաշրջազգեստը, առկա է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների մոտ, և անհերքելի փաստ է, որ հենց կիսաշրջազգեստն է կնոջը դարձնում ավելի հմայիչ ու սեքսուալ: Դա նշանակում է, որ հագուստի այդ տեսակից զգեստապահարանում պետք է շատ լինի, նախատեսված ամենատարբեր առիթների համար: Ուրեմն, տեսնենք, թե ինչ են պատրաստել դիզայներներն այս ամառվա համար:
Ասել, որ այս տարի դիզայներները կենտրոնացել մի ինչ-որ երկարության վրա, սխալ կլինի: Նորաձևության հարթակներին հավասարապես կարելի էր տեսնել առաքինի մաքսի կամ երկար, նորաոճ միդի կամ մինչև ծունկը երկարությամբ և գայթակղիչ մինի կամ կարճ կիսաշրջազգեստներ: Այդպիսի համաչափ բաշխումը լիովին հասկանալի է. տաք եղանակին կարելի է հագնել ցանկացած երկարության կիսաշրջազգեստ:
Կիսաշրջազգեստների միդի տեսակը անհերքելիորեն շատ հետաքրքիր է նայվում: Թվում է, թե նրանք ծածկում են ծնկները, բայց միևնույն ժամանակ ընդգծում են կոճերն ու սրունքները: Այդպիսի կիսաշրջազգեստով աղջիկը կանացի և գրավիչ տեսք ունի: Դա է պատճառը, որ ժամանակակից բրենդերի ստեղծագործական տնօրենները հաճաք կիսաշրջազգեստի այդպիսի երկարությունը ներառում են իրենց հավաքածուներում: Հատկապես 2015 թվականի գարուն-ամառ հավաքածուներում կարելի է հանդիպել կաշվե, մետաքսե, բրդյա, ինչպես նաև տրիկոտաժից, ժանյակից ու շիֆոնից կարված միդի կիսաշրջազգեստներ:
Շքեղ երկար կիսաշրջազգեստները ցանկացած կնոջ վերածում են թագուհու: Դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել այս տարվա գարուն-ամառ հավաքածուները: Այդ երկարության պահանջարկն այս անգամ ևս իր գագաթնակետին է հասել: Այս անգամ դիզայներները որոշել են կենտրոնանալ ծավալի վրա: Այսօր նորաձև են վառ պատկերներով, շքեղ կտորներից կարված, փարթամ, ներքևի մասում լայնացող կիսաշրջազգեստներ: անդուգն կարճ կիսաշրջազգեստները նորաձևության հարթակներից չեն իջնում արդեն բավական երկար ժամանակ: Բացի հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելուց, կիսաշրջազգեստի այս չափը վիզուալ «երկարացնում է» ոտքերը: Բացի այդ, զգեստապահարանի այդպիսի հագուստը կարելի է կրել ցանկացած վերնաշապիկի, կարճ կամ երկար բլուզի, բաճկոնի կամ պիջակի հետ:Կարելի է առանձնացնել մինի նորաձևության երկու ուղղություն. կարճ հասարակ միապաղաղ գույներով կիսաշրջազգեստներ և նեղ, իրանը գրկող տարբերակներ՝ վառ գույներով ու պայծառ պատկերներով կտորներից կարված:
Ահա, թե ինչպիսի կիսաշրջազգեստներն են նորաձև: Դիտեք Orer.am–ի պատրաստած ֆոտոշարքը:





































