Անասելի հմայիչ ու տաղանդավոր. 27-ամյա դերասանի գործընկերները սգում են նրա մահը
LifestyleԱրդեն հայտնել ենք, որ երեկ ավտովթարից մահացել է 27-ամյա դերասան Անտոն Ելչինը։ Նրա գործընկերները, հայտնի մարդիկ սգում են դերասանի մահը, գրառումներ են կատարել սոցցանցերի էջերում։
Քրիս Եվանս
Հոգիս դատարկվել է, ինչ լսեմ եմ Անտոնի մահվան լուրը։ Նա ուշադիր էր, բարի, տաղանդավոր։ Իմ աղոթքներն ու մտքերը նրա հետ են։
Ստիվեն Քինգ
Սարսափելի է նման լուր լսելը։ Անչափ տաղանդավոր դերասանի անժամանակ մահ։
Էմիլ Հիրշ
Ես չեմ կարողանում հավատալ, որ Անտոնը հեռացավ մեզանից։ Իսկական ընկեր ու իսկական արտիստ։
Օլիվիա Ուայլդ
Անտոնն իսկապես բարի էր, տաղանդավոր։ Ես երբեք չեմ մոռանա նրա հմայիչ ժպիտը։
Լինդսեյ Լոհան
Նրա գեղեցիկ կյանքն ավարտվեց։ Փայլուն դերասան ու հիանալի ընկեր։
Աննա Կենդրիկ
Անտոլ Ելչին՝ ինչպիսի տաղանդ, ինչ ցավալի կորուստ։
Գիլերմո Դել Տորո
Հմայիչ, համեստ, տաղանդավոր, ես շոկի մեջ եմ։
Միլա Յովովիչ
Իմ լավ ընկեր, անասելի խելացի ու տաղանդավոր, ես անգամ չգիտեմ, ինչ ասեմ։