Ինչպես է անցկացրել Անջելինա Ջոլին այս weekend-ը (ֆոտո)
LifestyleԱնջելինա Ջոլին վերջին հանգստյան օրերը անց է կացրել մտերիմների հետ։ Շաբաթ օրը նա ընթրել է 14-ամյա որդու և եղբոր՝ Ջեյմս Հեյվենի հետ։ Նրանք ընթրել են Նյու Յորքի ճապոնական բարբեկյու-ռեստորանում, որպեսզի թաքնվեն պապարացիներից, սակայն շուտով հասկացել են, որ իրենց այդ տեղը դուր չի գալիս։ Նրանք դուրս են եկել այդտեղից և այցելել Wollensky's Grill սթեյք-ռեստորանը։
Բրեդ Փիթը բաց է թողել ընտանեկան հավաքույթը, բացի այդ, դժվար թե նրան դուր գար մի վայր, որտեղ բոլորը միս են ուտում այն դեպքում, երբ ինքը` Փիթը արդեն մի քանի տարի բուսակեր է։ Անջելինան չի կիսում ամուսնու սննդային նախապատվությունները։
«Ես բուսակեր եմ եղել երկար ժամանակ և հասկացել եմ, որ դա դանդաղորեն սպանում էր ինձ։ Ես հասկացա, որ բավարար սնունդ չէի ստանում և ինձ շատ վատ էի զգում», -ասել է 41-մայա դերասանուհին։






