Կրեմլում կայացած «Սերունդների մեղեդիներ» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց Անի Աթայանը
КультураՍ.թ. մայիսի 29-ին Մոսկվայում կայացած «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանը ներկայացրեց տաղանդավոր 10-ամյա դաշնակահարուհի Անի Աթայանը: «Սերունդների մեղեդիներ» փառատոնը, որին մասնակցեցին շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ տարբեր երկրներից, անցկացվեց Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անի Աթայանը Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ փայլուն կատարեց Յոզեֆ Հայդնի «Դաշնամուրի կոնցերտ ռե մաժորը»:
Անի Աթայանը Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան է (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Բաբախանյան):