Սա ուղղակի հրաշք է, հեքիաթ, որն անպատմելի է. Անի Դաշյանը՝ մայրանալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած հաղորդավարուհի Անի Դաշյանը հունիսի 18-ին առաջնեկին է լույս աշխարհ բերել, իսկ այսօր Life.panorama.am-ին երջանիկ մայրիկը պատմել է որդու հետ առաջին հանդիպման եւ զգացողությունների մասին:
«Սա իսկապես անփոխարինելի զգացմունք է, երբ անվերջանալի թվացող տանջանքներից հետո փոքրիկդ վերջապես ծնվում է, բժիշիկները նրան հպում են մարմնիդ եւ այնպիսի տաքություն ես զգում, որը բառերով նկարագրելու չէ: Իսկ հետո, քիչ-քիչ սթրեսային վիճակից դուրս գալով, սկսում ես գիտակցել, որ քիչ առաջ կյանք ես պարգեւել: Չէ, սա ուղղակի հրաշք է, հեքիաթ, որն անպատմելի է. թող Աստծո կամոք, բոլոր կանայք զգան մայրանալու բերկրանք»,- զգացողությունները նկարագրելիս պատմեց Անի Դաշյանն ու անդրադարձավ հայր դառնալուց հետո ամուսնու՝ Լյուդվիգ Կարապետյանի վերաբերմունքին.
«Ամուսնուս զգացողությունները եւս դժվար է նկարագրել: Անընդհատ ասում է՝ «Չեմ հավատում, որ այս հրաշքն իմն է», ու անմիջապես ավելացնում, որ անասելի երջանիկ է»:
Հաղորդավարուհու որդին ծնվել է 3.750 կգ քաշով, հասակն էլ՝ 54 սմ է, մեր հարցին, թե նորածին տղան ո՞ւմ է նման, Անին ժպիտով նկատեց.
«Դեռեւս չենք կողմնորոշվում, թե ում է ավելի նման, բայց ինչպես ասում են՝ մեր երկուսի հաջող միքսն է ստացվել»:
Շարունակությունը` այստեղ: