Իգգի Ազալիան ու իր սիրեցյալը բաժանվել են (լուսանկար)
LifestyleՌեփեր Իգգի Ազալիան ու իր նշանածը՝ բասկեթբոլիստ Նիք Յանգը, բաժանվել են 3 տարվա հարաբերություններից հետո,- գրում է ORER.am-ը:
2015-ի հունիսին Նիքն ամուսնության առաջարկ էր արել Իգգիին՝ նվիրելով 500 000 դոլլար արժողությամբ մատանի, իսկ Իգգին համաձայնել էր:
Սակայն ամիսներ առաջ համացանցում հայտնված տեսանյութում Նիքը պատմում էր իր դավաճանությունների մասին, իսկ տեսանյութը տեսել էր նաև Իգգին:
Fancy-ի հիթի հեղինակը ամիսներ շարունակ փորձում էր համակերպվել դրա հետ ու ներել դավաճանությունը, սակայն դա իրեն չհաջողվեց ու նա ինստագրամում հայտնել է, որ իր և նիքի հարաբերություններն արդեն անցյալում են:
