Ереван, 05.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян Депутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законам Иран сообщил о поражении американского эсминца Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасности Израиль собирается нанести удары по 16 селам и городам Ливана В Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи Архимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нет


Դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց. Լիլիթ Բաբասյանը՝ գործունեության և ընտանիքի մասին

Lifestyle

Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ընտանիքի՝ որդու և կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ օրեր առաջ տեղափոխվեց Հայաստան: Վերադառնալու հիմնական պատճառը դերասանի՝ նոր սերիալում ընդգրկվելն էր: Aysor.am-ը հյուրընկալել է Լիլիթ Բաբասյանին, ով վերջին շրջանում ստանձել է դիետոլոգի բարդ, բայց հաճելի մասնագիտությունը: Սակայն մեր զրւյցի թեման միայն նրա գործունեությունը չէ…

-Լիլիթ, որքա՞ն ժամանակով եք եկել Հայաստան, ի՞նչ զբաղվածություն ունեք այս ընթացքում:

-Ամուսինս այժմ սերիալում է նկարահանվում, ես էլ իմ հաճախորդների հետ եմ աշխատում: Կարծում եմ՝ ամենաքիչը կես տարի կմնանաք այստեղ: Անկեղծ ասած՝ Մոսկվայի հետ, բացի ծնողներիցս, ինձ ոչինչ չի կապում: Նույնիսկ չէի ցանկանա ետ վերադառնալ:

-Իսկ շատերի մոտ կարծիք է ձևավորված, թե դուք Հայաստան գալիս տխրում եք:

-Ոչ, նման բան չկա: Ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է Հայաստան գամ:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Աշտարակից եմ, բայց 9 ամսական եմ եղել, երբ մեկնեցինք Մոսկվա: Սակայն, ամեն տարի՝ ամռանը, տատիկիս ու պապիկիս մոտ եմ անցկացրել, շատ կապված եմ իրենց հետ:

-Երևանում բնակարան ունե՞ք, թե՞ բնակվում եք Ալեքսանդրի ընտանիքի հետ:

-Ունենք բնակարան, առանձին ենք բնակվում:

-Որքան նկատել եմ՝  Ձեր հաճախորդները բավական գոհ են Ձեզանից, որպես դիետոլոգ:

-Այո, քանի որ իմ աշխատանքի մեջ ես շատ բան եմ ներդնում, ժամանակիս մեծ մասը հենց դրան եմ նվիրում: Հաճախ նույնիսկ տղայիս հետ չեմ հասցնում խաղալ, զբաղվել: Այսօրվա դրությամբ` 286 մարդ իմ հսկողության տակ է՝ առավոտից մինչ երեկո անընդհատ նրանց հետ եմ անցկացնում, առցանց հրահանգում եմ` երբ և ինչ ուտեն, նույնիսկ խնջույքի մասնակցելու դեպքում ինչից օգտվեն: Կարելի է ասել՝ մենք դառնում ենք ընկերներ, ես որոշ չափով նաև հոգեբանի դեր եմ ստանձնում:

-Դիետոլոգի ծառայություններից օգտվելը թա՞նկ հաճույք է:

-Ոչ: Ասեմ ավելին, ես նույնիսկ անվճար եմ աշխատել, քանի որ ինձ համար ամենակարևորը գումարը չէ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավորություն չունեն, ծառայությունն իրենց համար թանկ է: Ես միշտ ասում եմ՝ խնդիր չկա, վճարիր այնքան, ինչքանի հնարավորություն ունես, կամ կարող ես ընդհանրապես չվճարել: Նման դեպքեր շատ-շատ են եղել: Երբ նոր էի սկսում, ամենաթանկը, որ վերցնում էի մեկ ամսվա համար, 15 000 դրամն էր:

-Ամեն դեպքում՝ խոսենք թվերով:

-Այսպես կասեմ՝ կան մարդիկ, ովքեր միայն սննդակարգն են ցանկանում, և ես հետո իրենց չեմ վերահսկում, դա 20 հազար արժի, առավելագույնը 50 հազարն է, այս դեպքում ես անընդհատ, առավոտից երեկո վերահսկում եմ, նաև հաճախակի, մեկ-երկու օրը մեկ հանդիպում ենք: 

-Իսկ մեկ ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամ է կորցնում հաճախորդը:

-Ամեն ինչ կախված է ճարպակալման աստիճանից. 5-7 կիլոգրամը երաշխավորվում է: Գիտեք ես ինչով եմ տարբերվում մյուս դիետոլոգներից, և որն է իմ պահանջարկ ունենալու գաղտնիքը. Ուրիշները տալիս են սննդակարգը, վերցնում իրենց գումարը ու վերջ, իսկ ես հետևողական եմ լինում: Եվ հետո, իմ նշանակած սննդակարգով՝ մարդը սոված չի մնում, ամեն ինչ ուտում է, բայց սեփական ձեռքերով պատրաստածը: Ինքս եմ այդ բաղադրատոմսերը գրում և ուղարկում: Մինչև արդյուքնը չտեսնեմ, ինքս ինձանից գոհ չեմ մնա:

-Նկատե՞լ եք, առավել շատ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում պահանջարկ ունեք:

-Ճիշտն ասած՝ ինձ դիմում են ոչ միայն այս երկու երկրներից, այլև Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, նույնիսկ մեկ հաճախորդ ունեմ Աֆրիկայից: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, իմ տվյալների ցանկից ոչ-մեկի տվյալը չեմ ջնջում, ամիսը գոնե մեկ անգամ նամակ եմ ուղարկում, որպեսզի զգոնությունը չկորցնեն ու շարունակեն հետևել սննդակարգին: Գիտեք, պատահում է՝ իրենք ինձ չեն հիշում, որից, եթե անկեղծ ասեմ, մի քիչ վիրավորվում եմ… Դե այո, ես մարդկանց նկատմամբ կապվածություն եմ ձեռք բերում ու միշտ հիշում եմ: Նույնիսկ երբեմն ասում եմ՝ քաշիդ մասին տվյալներ ուղարկիր, ես անվճար մեկ շաբաթվա սննդակարգ ուղարկեմ, որ չգիրանաս:

-Կարո՞ղ ենք սա համարել ձեր ընտանեկան բիզնեսը, թե՞ վերաբերմունքն այլ է այս գործի հանդեպ:

-Հիմա որոշել եմ նաև իմ իսկ պատրաստած առողջ սնունդն առաքել, վաճառել, որն արդեն երևի կարող եմ բիզնես անվանել: Չնայած՝ այս գործում ինձ ամենաքիչը գումարն է հետաքրքրում…

-Բայց Երևանում վաղուց առողջ սննդի առաքման կենտրոն կա…

-Գիտեմ, նույնիսկ նախորդ տարի իրենց հետ կոնֆլիկտ ունեցա…

-Ինչո՞ւ:

-Այցելու ունեի, ով, հետո իմացա, որ նրանց աշխատակիցն է. իմ առաջարկած սննդակարգն իմացել էր ու իրենց տվել… 

-Լիլիթ, նկատել ենք, որ նիհարեցման Ձեր մեթոդն օգտագործել եք նաև Ձեր ամուսնու՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանի վրա:

-(Ծիծաղում է) Նա իմ ամենադժվար, ամենաբարդ հաճախորդն է: Միտքն իմն էր… Գիտեք, երբ ես սկսեցի այդպես ապրել, ինձ ոչ-ոք չէր հասկանում, զարմանում էին, որ կարող եմ արագ սննդից չօգտվել, «Պոնչիկանոց» չմտնել, ամռանը պաղպաղակից հրաժարվել… Բայց ասեմ, ես իմ պատրաստած պաղպաղակը, թխվածքը և սնուննդն եմ ուտում, որը կալորիաներով հարուստ չէ: Հենց այդպես էլ կամաց-կամաց Սաշի համար էի պատրաստում ու չէի ասում, որ այն ուտելով՝ կնիհարի: Մի օր նկատեց, որ ամբողջ զգեստապահարանը պետք է փոխի, քանի որ հագուստը վրան մեծացել էր: Սկզբում անհանգստացավ՝ մտածելով հիվանդացել է, բայց երբ ասացի, թե ինչ եմ արել՝ ոգևորվեց, հատկապես, որ կողքից բոլորն ասում էին՝ երիտասարդացել ես, գեղեցկացել: Նա սկսեց ձգտել ավելիին, քանի որ հասկացավ՝ սոված չի մնում, համեղ է ուտում, բայց ոչ երեկոյան ժամերի ու մեծ կալորիականությամբ: Գիտեմ, որ քաղցրակեր է, բայց երբ նրա համար տորթ եմ պատրաստում, միայն առավոտյան եմ տալիս: Պատահել է՝ ավելանալու դեպքում թափել եմ, որ չուտի երեկոյան, իրեն էլ ասել եմ՝ վերջացել է, առավոտյան կպատրաստեմ (ժպտում է):

-Մեր ընթերցողներին խորհուրդ կտա՞ք՝ ի՞նչ բացառել ճաշացանկից, ո՞ր սնունդն է օգտակար՝ որը՝ ոչ:

-Ես բացարձակապես դեմ եմ խոզի մսին, ինչը մեր հայ ազգը շատ է սիրում: Այն իր մեջ օգտակար ոչինչ չի պարունակում, պետք է լիովին բացառել: Նաև դրսի հյութերը, գազավորված ըմպելիքները: Մրգերը պետք է չխառնել, նաև՝ օրվա առաջին կեսին ուտել: Ամեն ինչ ինքներդ պատրաստեք՝ ձեր ձեռքերով, ու կլինեք առողջ:

-Փորձենք մի փոքր ետ վերադառնալ ու հիշել՝ ինչո՞ւ որոշեցիք այս ճանապարհն ընտրել:

-Լինելով սննդի տեխնոլոգ՝ ես սննդի ու դրա որակների մասին ամեն ինչ գիտեի: Ճիշտ է, մինչև 12 տարեկան հասակս նիհար եմ եղել, քանի որ պրոֆեսիոնալ պարով էի զբաղվում, բայց երբ ծնողներս հանեցին ինձ այդտեղից՝ սթրես տարա ու քաշի հետ կապված խնդիրներ առաջացան, ճարպակալում ունեի: Ծնողներս ասում էին՝ նորմալ է, դեռ երեխա ես, կնիհարես: Այժմ, երբ նկարներս նայում եմ, նրանց ասում եմ՝ ինչու ինձ չէիք օգնում, խորհուրդ տալիս, որ նիհարեմ: Երբ Սաշի (Ալեքսանդր Բաբասյան) հետ ծանոթացանք՝ ես թմբլիկ էի, բայց հարսանիքից առաջ շատ խիստ դիետա պահեցի: Ծննդաբերությունից հետո նորից դեպրեսիայի մեջ էի, կես տարի տանից դուրս չեկա: Հայելու դիմաց կանգնւմ էի ու ինքս ինձանից հիասթափվում: Բայց, կարողացա հաղթահարել այդ ամենը և այժմ լիովին ձերբազատվել եմ այդ խնդրից:

-Վերադառնանք անձնական կյանք. ի սկզբանե Ձեզ Ալեքսանդր ԲԱբասյանի հայտնիությո՞ւնն է գրավել, թե՞ արտաքինն ու տեսակը:

-Ես բնավորությամբ միշտ լիդեր եմ եղել՝ դպրոցում, շրջապատում: Երբ տեսա մարդու, ով ինձանից առավել ուժեղ է, ինձ անմիջապես գրավեց: Նույնիսկ չգիտեի, թե նա ով է, հետո եմ իմացել այդ մասին:

-Նա միշտ եղել է աղջիկների ուշադրության կենտրոնում: Երբ որոշեցիք նրա հետ կապել Ձեր կյանքը, մտավախություն չկա՞ր, որ կարող էիք միմյանց չհասկանալ, ընտանիքը չկայանա:

-Ձեզ անկեղծ կասեմ՝ գրեթե 4 տարի է՝ միասին ենք, բայց մինչև հիմա այդ վախը կա: Գուցե մի օր այս կամ այն հարցին այնքան տարբեր նայենք, որ միմյանց չհասկանանք: Մենք տարբեր աշխարհայացքներ ունենք: Բավական երկար եմ պայքարել, որ նրան համոզեմ՝ այցելեմ մարզասրահ: Փորձել եմ նրան բացատրել, որ դա ինձ համար երջանկություն կլինի, առանց դրա ինձ երջանիկ չեմ զգա: Բնույթով այնպիսի մարդ եմ, որ եթե ինչ-որ բան մտքիս դնում եմ, ամեն գնով պետք է հասնեմ դրան, հակառակ դեպքում անընդհատ այդ մասին կմտածեմ: Չեմ թաքցնի՝ ամեն ընտանիք էլ վեճեր ունենում է, բաժանության առջև կանգնում է: Ցույց տվեք ինձ այնպիսի մեկին, ով կասի որ նման բան չկա: Սուտ է, չեմ հավատում: Բայց ես հանձնվել չեմ սիրում, նախընտրում եմ պայքարել ու ինչ-որ բան փոխել: Հանձնվել պետք է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ քո պայքարը միակողմանի է, արդյունք չի տա: Բաժանվել միշտ էլ կհասցնենք: Ոչ-ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի… Տա Աստված՝ ամեն ինչ այսպես մնա:

-Խանդո՞ւմ եք նրա մասնագիտությանը:

-Ոչ, դա իր աշխատանքն է: Մենք միմյանց ընդառաջ ենք գնում, հասկանում, տարբերում աշխատանքն ու կյանքը…

-Առավել շատ ո՞ր հարցերում եք դժվարությամբ համաձայնության գալիս:

-Նախորդ տարի որդուս անունը իմ վրա տատու եմ արել, ու դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց իմ այդ որոշումը: Գրեթե մեկ տարի խնդրում էի, համոզում, որ թողնի: Ես երբեք չեմ թաքցնում այն, ինչ անում կամ մտածում եմ: Նաև՝ խիստ մայր եմ: Չեմ կարող հասկանալ, երբ երեխան խանութում ինչ կա-չկա ուզում է, վերցնում, թափում, ընկնում գետնին: Դա ինձ համար սթրես է, նշանակում է՝ ես վատ մայր եմ ու չեմ դաստիարակել երեխայիս: Իսկ Ալեքսանդրի համար դա նորմալ է, ասում է՝ երեխա է,  իր էմոցիաներն ունի, կմեծանա՝ կհասկանա: Երբ տղաս միայն իմ հետ է, բոլորովին այլ երեխա է, իսկ երբ կողքին է հայրը՝ անվերահսկելի է դառնում:

--Լիլիթ, Ձեր փոքրիկը ընդամենը երկու տարեկան է, հասցնո՞ւմ եք նրա հետ:

-Երբ Մոսկվայում էի՝ ծնողներս, մայրս էր շատ օգնում, հիմա ամուսինս է օգնում:

-Մտածո՞ւմ եք երկրորդ բալիկի մասին:

-Նույնիսկ չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, քանի որ այս թեման ինձ համար շատ նուրբ ու կարևոր է: Անկեղծ ասած՝ ես շատ ծանր հղիություն եմ ունեցել… Եթե Աստված տա՝ հրաշալի է, եթե ոչ՝ ապա նպատակաուղղված ոչինչ չեմ անի:

К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»