Մինչև ամուսնությունը անկեղծ պատասխանեք այս հարցերին
LifestyleWnews.am-ը գրում է.
Այս հարցերը ձեզ չեն տա եկեղեցում, ոչ էլ ամուսնությունների գրանցման վայրում։ Որպեսզի համոզվեք, որ իսկապես նա այն մարդն է, ում հետ պատրաստ եք կապել ձեր կյանքը, պետք է ինքներդ ձեզ այս հարցերը տաք եւ անկեղծորեն պատասխանեք դրանց։
Դու սիրու՞մ ես այդ մարդուն։ Սա ամենակարեւոր հարցն է, որովհետեւ առանց այս հարցին դրական պատասխանելու, մնացյալ բոլոր հարցերի իմաստը կորում է։
Պատրա՞ստ ես քո անձնական տարածությունը կիսել նրա հետ։ Դուք կիսելու եք անկողինը, լոգարանը եւ այսուհետ ոչ հաճախ է հաջողվելու միայնակ մնալ։
Կարո՞ղ ես համակերպվել նրա հիմար սովորությունների հետ, չէ՞ որ բոլորն էլ ունեն դրանք եւ հարցը նրանում է, թե որքանով են դրանք քո համար ընդունելի։ Ինչ որ մեկը կարող է ընդունել թաթփված իրերը, սակայն չի ընդունի, եթե ստիպված լինի զուգընկերոջը հիշեցնել լողանալու անհրաժեշտության մասին։
Արդյո՞ք նա այն մարդն է, ում պատրաստ ես պատմել քո ցանկացած գաղտնիքը։ Ամուսինը պետք է միշտ քո կողմից լինի։
Առաջին հարցը, որը ծնողները հաճախ տալիս են երիտասարդ հարսին ու փեսային. «Որտե՞ղ եւ ինչպո՞վ եք ապրելու», եթե դուրս եք վաղ երիտասարդ տարիքից, ապա դուք էլ այդ հարցը պիտի տաք ինքներդ ձեզ։
Պատրա՞ստ ես արդյոք տեղափոխությունների, եթե իսկապես մտադիր ես ապրել ամուսնու տանը կամ միասին բնակարան վարձել։
Պատրա՞ստ ես արդյոք նոր բարեկամներ ունենալ սկեսույրի ու սկեսրայրի գլխավորությամբ։
Պատրա՞ստ ես նրա կողքին լինել ծանր պահերին։ Չէ՞ որ բոլոր ընտանիքներում էլ լինում են ծանր պահեր։ Ենթադրվում է, որ զույգերը միշտ իրար նեցուկ պիտի լինեն կյանքի ամենադժվարին պահերին։
Պատրա՞ստ ես այդ մարդու հետ սեքսուալ հարաբերություններ ունենալ, չէ՞ որ նա քո կյանքում միակ տղամարդն է լինելու։
Եթե ոչ, ապա ոչ նրա հաստ դրամապանակը ոչ էլ ճոխ ապրուստը քեզ չեն կարող երջանկացնել։
Պլանավորու՞մ եք արդյոք երեխաներ ունենալ եւ ե՞րբ։ Իրականում այս հարցը ճիշտ է քննարկել ապագա ամուսնու հետ մինչեւ ամուսնությունը, որպեսզի հետագայում չպարզվի, որ ձեր ծրագրերը չեն համապատասխանում իրար։