Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը չորրորդ նիստն է գումարել

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական` 4-րդ նիստը: Հասարակական խորհրդի անդամների կողմից ձևավորված օրակարգում ընդգրկվել էին Բնապահպանական պետական տեսչության գործունեության, Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասÕ « վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ, օրակարգային առաջին հարցի շրջանակներում, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է 2015 թվականի և 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ բանախոսի, ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը 2015թ. իրականացրել է ստուգումներ 128 կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ: Ստուգումների մեծ մասն իրականացվել են մինչև 2015թ․ հուլիսի 30-ը, երբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ժամ անակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները։

Կատարված տեսչական ստուգումների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների տեղափոխման և օգտագործման օրինականության պահպանման  նպատակով կազմակերպված ստուգայցերի և տեսչության  վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել է 872 խախտում:

Կազմվել է վարչական տուգանքի 794 ակտ` 61,3 մլն.դրամ ընդհանուր գումարով:      Կազմվել է 198.77մլն.դրամ վնասի հատուցման 535 արձանագրություն: 2015թ. առգրավվել է  820.7կգ. խեցգետին, 2062.2 կգ «սիգ» տեսակի ձուկ, 443 հատ ձկնագողության պարագա, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում` 38.30կգ խեցգետին, 1802 կգ «սիգ» տեսակի ձուկ:

Բնապահպանական պետական տեսչությունը 2015 թվականին ՀՀ անտառային, ընդհանուր օգտագործման անտառածածկ և հատուկ պահպանվող  տարածքների նկատմամբ կատարած վերահսկողության արդյունքում   հայտնաբերել է 432 խախտում, ինչի համար 373 իրավախախտի ենթարկել է 27.1 մլն․դրամ վարչական տուգանքի և նրանց նկատմամբ կազմվել է  շրջակա միջավայրին պատճառած վնասի 401 ակտ՝ 128.86 մին․դրամի չափով: Ընդհանուր առմամբ 2015 թվականին հայտնաբերվել է 2710 հատ ապօրինի հատված ծառ, ինչը հսկողության ուժեղացման արդյունք է։ ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետը պատասխանել է  խորհրդի անդամների բարձրացրած հարցերին:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր զեկույցում բարձրացրել է այն հարցը, թե որքանով է Երևանում իրականացվող քաղաքաշինությունը նպաստում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը` մասնավորապես կլիմայի փոփոխության պայմաններում: Բանախոսը շեշտել է, որ հետխորհրդային տարիներին Երևանի կանաչ տարածքներն էականորեն կրճատվել են և խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել: Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը կարևորել է քաղաքաշինական որոշումներ կայացնելու ժամանա կ բնապահպանական նորմերի առաջնայնության պահպանումը:

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտային օդին, հողային ու ջրային ռեսուրսներին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայման անհրաժեշտությունը։ Է. Գրիգորյանն առաջարկել է, որ արձանագրված բնապահպանական խախտումների համար սահմանված տույժերի մի մասը տրամադրվի տվյալ տարածքի պահպանությունն իրականացնող և խախտում հայտնաբերած սուբյեկտներին (տեսչական մարմիններին, համայնքներին այլ վերահսկող մարմիններին), որպեսզի բարձրացվի նրանց շահագրգռվածությունը, ինչի արդյունքում նաև կավելանա բացահայտումների թիվը:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը կարևորելով վերահսկողական մեխանիզմների բարելավումը և լիազոր մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը` հանձնարարել է բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին քննարկել Խորհրդի նիստում հնչած առաջարկությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները:

Ամփոփելով քննարկումները` Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, նկատել, որ Խորհրդում բարձրացված հարցերը նպաստում են ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը և ծառացած բնապահպանական խնդիրների լուծմանը:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»