Դոլարի անկումը շարունակվում է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է 476.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.26 դրամ (նվազել է 0.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 703.09 դրամ (աճել է 5.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 265.5 դրամ, ոսկի՝ 19,632.01 դրամ, պլատին՝ 14,979.02 դրամ։
Հունիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: