Երբեք մի խմեք շատ տաք թեյ կամ սուրճ
LifestyleՄարդիկ, ովքեր սիորւմ են տաք ըմպելիքները խմել, երբ դրանք չափազանց տաք են, իրենց ենթարկում են մեծ վտանգի,- գրում է ORER.am-ը:
Պարզվում է, որ նման սովորությունը կարող է քաղցկեղ առաջացնել: Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպությունը պատմել է, որ շատ տաք ըմպելիքները մեզ վրա ազդում են ինչպես կոնցերոգեններ:
Այլ կերպ ասած, քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները պնդում են, որ այն տաք ըմպելիքները ընդունումը, որոնց ջերմաստիճանը գերազանցում է 65 աստիճանն ըստ Ցելսուսի, կարող է առաջացնել՝ և հաճախ առաջացնում է կերակրափողի քաղցկեղ: Սա քաղցկեղի տարածվածությամբ 8-րդ տեսակն է և այն նույնպես կարող է մահաբեր լինել: