Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը Չինաստանում մասնակցել է համաժողովի
ЭкономикаՄիջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը հունիսի 14-15-ին խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանի գլխավորությամբ առիթ ունեցավ մեկնելու ՉԺՀ-ի Հարբին քաղաք, որտեղ տեղի ունեցավ Հարբինյան 27-րդ միջազգային առևտրատնտեսական տոնավաճառի շրջանակներում անցկացվող Չինաստանի տնտեսական համագործակցության վերլուծական կենտրոնի և ԵԱՏՄ միջև երրորդ համաժողովը:
Համաժողովին ներկա էին մոտ 3000 տարբեր գործարարներ, 300-ից ավելի պետական կառույցների ներկայացուցիչներ թվով 30 երկրներից՝ Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Կորեա, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան և այլն: Ներկա էին գտնվում նաև Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության խորհրդատու Գոհար Բարսեղյանը և նախարարի օգնական Լուսինե Մնացականյանը, ովքեր համաժողովի ժամանակ հանդես եկան համագործակցության վերաբերյալ զեկույցով:
Յոթօրյա գործուղման շրջանակներում Մարիամ Մանուկյանը մասնակցեց մի շարք ոլորտային և թեմատիկ ֆորումների, քննարկումների, պաշտոնական հանդիպումների, որոնց թվում նաև հանդիպում է ունեցել Հեյլունցզիան գավառի կառավարչի հետ, ինչպես նաև համաձայնագիր է կնքել Հեյլունցզիան գավառի Միջազգային առևտրի խթանման կոմիտեի նախագահի հետ, նպատակ ունենալով ամրապնդել միջտարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի և Չինաստանի միջև, աջակցել երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ստեղծել երկարատև համագործակցության կայուն ուղիներ : Համաժողովի շրջանակներում արդեն իսկ կան ներդրումային ծրագրեր հայ գործարարների կողմից Չինաստանում հրուշակեղենի ոլորտում:
Չինական կողմը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական գինիների, մեղրի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այդ ոլորտներում ներդրումների իրականացման նկատմամբ: Առիթ ընձեռվեց ներկա գտնվելու համաժողովի մեկնարկն ազդարարող պաշտոնական ընթիրքին, որտեղ հանդիպեցին մի շարք պաշտոնյաների հետ ինչպես Չինաստանից, այնպես էլ այլ պետություններից:
Ձեռք են բերվել համաձայնություններ փոխադարձ այցեր կատարելու նպատակով, և տիկին Մանուկյանն իր կողմից հանդես է եկել պաշտոնական հրավերով՝ ցանկություն հայտնելով տեսնելու Հեյլունցզիան գավառի ազգային կառավարության պետական անձնակազմին Հայաստանում՝ տնտեսության տարբեր ճյուղերին և ներդրումային ծրագրերին ծանոթանալու նպատակով: