Գարիկ Մարտիրոսյանի կնոջ լուսանկարը՝ հայկական եռագույնով
LifestyleՀայտնի երգիծաբան, ռուսական «Comedy Club» հումորային հեռուստանախագծի վարող եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, այս օրերին իր հանգիստն է վայելում Նյու Յորքում։
«Մեծ խնձորի» բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելուց հետո Ժաննան լուսանկարվել է Հայաստանի, Իսրայելի (Ժաննան արմատներով Իսրայելից է) եւ Ռուսաստանի դրոշների մոտ։

«Մերոնք՝ քաղաքում»,- լուսանկարը ստորագրել է Ժաննան։

