Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դրամական աջակցություն է հատկացվել քառօրյա պատերազմում վիրավորված Գեղարքունիքի մարզի 13 զինծառայողների

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացան Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում վիրավորում ստացած 13 զինծառայողներ:

Հանդիպումը բացեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ  Արցախյան ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում  իրենց հերոսական կողմերով են դրսեւորել Գեղարքունիքի մարզի  ինչպես ժամկետային զինծառայողները, այնպես էլ՝ կամավորները: «Հազարից ավելի մարդիկ են կամավորագրվել եւ մեկնել Արցախ, առաջնագծին ցուցաբերվել է մեծածավալ նյութական օգնություն: Մեր ժամկետայինները փառավոր սխրանքներ են գործել ռազմադաշտում: Ապրիլյան իրադարձությունները համախմբեցին մեր ազգին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, եւ այսուհետ էլ այդ համախմբումը պետք է ամրապնդվի: Մենք մեր հնարավորության սահմաններում օգնել ու օգնում ենք զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին, կամավոր առաջնագիծ մեկնածներին եւ այն կարծիքին ենք մնում, որ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը կորցրած զինծառայողների ընտանիքները պետք է շարունակական աջակցություն ստանան, որպեսզի կարողանան հնարավորինս հաղթահարել իրենց սոցիալական , առողջական ու առօրյա  խնդիրները»- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունն Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո օգնության կոչով դիմել է համայն հայությանը՝ նյութապես աջակցելու զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին, ովքեր, իրենց հասած դժբախտության հետ մեկտեղ, հայտնվել են նաեւ կարիքի մեջ:

Այդ կոչին արձագանքել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանն անձամբ էր ներկայացել հանդիպմանը՝ Ապրիլյան քառօրյա մարտերում վիրավորված զինծառայողներին դրամական աջակցություն հատկացնելու նպատակով:Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով իր խոսքում դրվատեց  մեր հերոս զինծառայողների անուրանալի սխրանքը:

«Ուզում եմ գլուխ խոնարհել այս հանդիպմանը ներկա հերոսների եւ առհասարակ բոլոր մյուս հերոս տղաների մայրերի առջեւ, ովքեր նման հերոս տղաներ են ծնել: Այդ հերոսները, որոնց շարքերում են նաեւ այս տղաները, անձամբ փրկել են Արցախի Տոնաշենում ծառայող իմ զինվոր որդու կյանքը: Եթե թշնամին կարողանար գրավել Թալիշը, անշուշտ, Տոնաշենի «Եղնիկներ»-ում գտնվող իմ որդին ու իր ծառայակիցները կհայտնվեին սպառնալից վիճակում: Նրանք, իրենց սխրանքով պատնեշելով թշնամուն, փրկել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիների կյանքը, մեր հայրենիքը:

Մեր նախարարությունը զոհված եւ վիրավոր զինծառայողների ցանկը ներկայացրել է Սփյուռքի կազմակերպություններին: Արվում է հնարավորը, որ այդ օգնությունը լինի ոչ թե միանվագ, այլ շարունակական, որպեսզի իրենց զավակներին կորցրած ընտանիքները, բուժման ու կենսական խնդիրներ ունեցող վիրավոր զինծառայողները կարողանան սոցիալական խնդիրներ լուծել, հոգալ իրենց առօրյա հոգսերը: Կփորձենք նաեւ անհատական օգնություններ կազմակերպել»,- հանդիպման մասնակից վիրավոր զինծառայողներին եւ նրանց ծնողներին դիմեց Ֆիրդուս Զաքարյանը:

«Ապրիլյան քառօրյա հերոսամարտերն ալեկոծեցին համայն հայությանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիվ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին, հավատով՝ մեր վաղվա անվտանգ օրվան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին մասնակցությունն է աջակցության տեսքով, բայց աշխատանքներ ենք տանում, որ այն ֆլինի շարունակական»- հավաստեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:

Ապա տնօրենը անձամբ օգնություն հանձնեց Ապրիլյան հերոսամարտերում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներ, Գավառ քաղաքը ներկայացնող Նորայր Զախարյանին, ԼՃափ գյուղը ներկայացնող Գեւորգ Բ աղդասարյանին, Շատջրեք գյուղը ներկայացնող Անդրանիկ Աթալյանին, Վարդենիս քաղաքը ներկայացնող Արմեն Սիմոնյանին Հայկ Մինասյանին, Ճամբարակ քաղաքը ներկայացնող Համբարձում Վարդանովին եւ Գուրգեն Առուստամյանին, Սեւան քաղաքը ներկայացնող Դավիթ Ազիզյանին, Լիճք գյուղը ներկայացնող Հրայր Բաղդասարյանին, Սոթք գյուղը ներկայացնող Ավետիս Զարգարյանին, Փոքր Մասրիկը ներկայացնող Ռուբեն Գեւորգյանին:

Դրամական աջակցություն ստացողների շարքում էր նաեւ ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը, ով վիրավորվել էր  Մարտակերտում, անօդաչու թռչող սարքի կրակոցներից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, եւս մեկ անգամ մեծարելով Ապրիլյան հերոսամարտերում կենաց-մահու գնով թշնամուն կանգնեցրած քաջերին, հավաստիացրեց, որ հայրենի կառավարությունը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում թեթեւացնել հայրենիքի հերոս պաշտպանների ընտանիքների հոգսերը, Հայոց բանակին ու նրա մարտիկներին սատար են կանգնելու բոլոր խնդիրներում:

«Կփորձենք ձեզ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, ամենատարբեր խնդիրներում, ուր կբավարարեն մեր հնարավորությունները:Ձե ր ու ձեր զոհված ընկերների մասին հպարտությամբ կխոսեն նաեւ ձեր եղբայրներն ու կրտսեր ընկերները, ովքեր, որպես ապագային հայ զինվորներ, կոգեշնչվեն ձեր հերոսական կերպարներով: Կեցցես դուք»,- ասաց մարզպետը:

«Առողջություն եմ մաղթում բոլոր հայ զինվորներին, լինեն ողջ թե վիրավոր, որպեսզի ամեն մեկը ողջ ու առողջ վերադառնա  կարոտած ընտանիք: Շնորհակալ ենք         ուշադրության ու աջակցության համար»-իր խոսքը հնչեցրեց Վարդենիս քաղաքի բնակիչ, վիրավոր զինծառայողի մայր Սուսաննա Գեւորգյանը:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»