Վրաերթի է ենթարկվել Հայաստանում Ռումինիայի հյուպատոսը
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 16:30-ի սահմաններում 28-ամյա Օնիսիմ Բիվոլարոն Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի՝ Հայաստանում Ռումինիայի դեսպանատան վարչական շենքի դիմաց կայանել է իրեն պատկանող Օպել-Աստրա մակնիշի B 170 LAR համարանիշի ավտոմեքենան: Վարորդ Օ. Բիվոլարոն, որն աշխատում է Ռումինիայի դեսպանատանը՝ որպես հյուպատոս, իր իսկ ավտոմեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: