Լցրել եմ, լցնում եմ ու կլցնեմ. Եվա Ռիվասն՝ իր շուրթերի մասին քննադատողներին
LifestyleՌուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը Instagram-ում պատասխանել է իր հասցեին հնչած քննադատական մեկնաբանություններին։ Վերջերս երգչուհու գրեթե բոլոր հրապարակումների տակ լինում են օգտատերեր, որոնք քննադատում են երգչուհուն արհեսատականորեն փքված շուրթերի համար։ Եվ ահա Ռիվասը տեղադրել է եւս մեկ լուսանկար, որում ցուցադրել է շուրթերը եւ գրել.
«Չեմ սիրում առանձին պատասխանել մեկնաբանություններում, որտեղ ոչ մեկ չի տեսնի։ Եվս մեկ անգամ... հակիրճ իմ շուրթերի մասին՝ լցրել եմ, լցնում եմ ու կլցնեմ»,- պատասխանել է Եվան՝ նշելով այն պլաստիկ վիրաբույժի անունը, որն իրեն օգնում է այդ հարցում։
