ՀՀ ոստիկանության գույքը կնվիրաբերվի ԼՂՀ ոստիկանությանը
ОбществоԿառավարության այսօրվա նիստին ԼՂՀ ոստիկանությանն աջակցելու ցուցաբերելու մասին որոշում կայացվեց: Կառավարության որոշման համաձայն, ՀՀ ոստիկանությանն ամրացված դյուրակիր համակարգիչները, արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքերը և այդ սարքերի օժանդակ նյութերը՝ կվիրաբերվի ԼՂՀ ոստիկանությանը:
Մեկամսյա ժամկետում ԼՂՀ կառավարության հետ նվիրաբերության պայմանագիր պետք է կքնվի՝պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են ԼՂՀ ոստիկանության հաշվին:
Պայմանագրով կնվիրաբերվի 30 դյուրակիր համակարգիչ (notebook), 5 արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարք, 1000 արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի մուշտուկ, 50 արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության սարքի տպագրական թղթի գլանակ:
Հաշվեկշիռային ընդհանուր գումարի չափը 11,834,945 դրամ է: