Գեղեցիկ հեքիաթի էր նման Գոհար Գասպարյանի հարսանիքը. Արմինկա
LifestyleՀունիսի 19-ին հայտնի հաղորդավարուհի, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը լքեց ցանկալի հարսնացուների ցուցակը՝ ամուսնանալով իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ։
Գոհարի եւ Նարեկի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում։ Երեկոյի հանդիսավարն էր Ավետ Բարսեղյանը։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել զույգի մտերիմ բարեկամները, ընկերներն ու գործընկերները։ Երգչուհի Արմինկան նույնպես մասնակցել է Գոհարի եւ Նարեկի հարսանիքին, իսկ մի քանի օր անց կրկին բարեմաղթանքներ գրել նրանց.
«Իսկապես գեղեցիկ հեքիաթի էր նման մեր գեղեցկուհի Գոհար Գասպարյանի հարսանիքը։ Ձեր համատեղ կյանքի բոլոր օրերում թող այդքան անհոգ ու երջանիկ լինեք`ինչպես այդ օրն էիք, Գոգ ջան»,-Instagram-ում գրել է երգչուհին։