Խնդիրներ՝ Ջոլի-Փիթ ընտանիքում. Ամուսինները վաճառում են իրենց առանձնատունը
LifestyleԻնչպես երևում է, Անջելինա Ջոլիի և Բրեդ փիթի ամուսնալուծության մասին լուրերն անհիմն չեն։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ նրանց ընտանիքում խնդիրներ կան։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Ջոլին ու Փիթը վերջին ժամանակներս առանձին են ճամփորդում։
Us Weekly-ի տեղեկություններով, վեճերի պատճառ է դարձել ամուսինների՝ Ֆրանսիայում գտնվող առանձնատունը։ Ջոլին ցանկանում է վաճառել դա, բայց Փիթը դեմ է այդ գաղափարին։
Աղբյուրները նշում են նաև, որ ամուսինների մեջ ֆինանսական անհամաձայնություններ կան։ Ըստ լուրերի՝ Ջոլին հրաժարվել է բավական թանկ մի համագործակցությունից՝ հասարակական գործունեություն ծավալելու համար, ինչից ընտանիքի բյուջեն տուժել է և ինչն էլ առաջացրել է Փիթի զայրույթը։
