6 պատճառ սննդակարգում արմավի պտուղներ ներառելու համար
LifestyleTert.am-ը գրում է.
Արմավի պտուղները մարդու օրգանիզմի առողջության համար շատ օգտակար են, հատկապես, եթե այն օգտագործել ամեն օր:
timefornaturalhealthcare.com-ը ներկայացրել է ամավի մասին որոշ փաստեր, որոնք հավանաբար ոչ բոլորը գիտեն:
1. Շատ սնուցող է
Արմավը շատ սնուցող պտուղ է, որը հարուստ է մանգանով, մագնեզիումով, բջջանյութով, վիտամին В6-ով, կալիումով ու պղնձով:
2. Բարելավում է մարսողական պրոցեսը
Արմավի կանոնավոր օգտագործումը օգնում է ազատվել փորկապությունից, գազերից ու փորի փքանքից:
3. Թեթևացնում է ցավը
Արմավը հարուստ է հակաբորբոքային հատկություններով օճտված մագնեզիումով: Այդ պատճառով էլ այն շատ օգտակար է արթրիտի հետևանքով առաջացած ցավերի դեպքում: Բացի այդ, արմավն օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կաթվածի ու սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
4. Խորհուրդ է տրվում հղիներին
Ապացուցված է, որ արմավը շատ օգտակար է հղի կանանց: Պարզվում է, որ այն կանայք, ովքեր հղիության վերջին 4 շաբաթվա ընթացքում ամեն օր օգտագործում են արմավ, ապա նրանց մոտ ծննդաբերության ցավերն ավելի թույլ են լինում:
5. Կառավարում է բարձր զարկերակային ճնշումը
Շնորհիվ արմավի մեջ առկա մագնեզիումի պարունակության, նրանք իսկապես իջեցնում են զարկերակային բարձր ճնշումը: Իսկ կալիումի պարունակությունը օգնում է պայքարել սրտանոթային հիվանդությունների դեմ: Այդ պատճառով արմավի օգտագործումը մեծ նշանակություն ունի սրտի առոջության համար:
6. Բարելավում է ուղեղի ֆունկցիան
Հետազոտություններից մեկի ժամանակ ապացուցվել է, որ անհրաժեշտ քանակությամբ վիտամին B6-ի կանոնավոր օգտագործմը օգնում է ուղեղին շատ լավ աշխատել: Արմավը հարուստ է այդ անհրաժեշտ վիտամինով, որը օգնում է բարելավել հիշողությունը, կոգնիտիվ ֆունկցաները, ուշադրությունն ու կոնցենտրացիան: