Քիմ Քարդաշյան. Դուստրս խենթանում է ջրահարսների համար
LifestyleՔիմ Քարդաշյանը դստեր՝ Նորթի համար անցած շաբաթ ծննդյան հավաքույթ էր կազմակերպել Դիսնեյլենդում: Նորթ Ուեսթը երեք տարեկան դարձավ, ու Դիսնեյլենդի ատրակցիոններում զվարճանալուց բացի, նրա մայրը հանգստյան օրերին դստեր համար թեմատիկ հավաքույթ էր կազմակերպել:


Նորթն ու նրա քույրը՝ Պենելոպան (Քորթնիի դուստրը) հավաքույթին ջրահարսների կերպարանքով էին:

Նույնիսկ տոնական տորթն էր ջրահարսի ձեւով:


Իր kimkardashianwest.com կայքում 35-ամյա հայուհին ներկայացրել է երեկույթի մանրամասները:

«Նորթն ու Պենելոպան զվարճանում էին հանգստյան օրերին: Նորթն ու Պենելոպան պարզապես խենթանում են ջրահարսների համար, այնպես որ ես երեկույթի համար ստիպված էի ընտրել ջրային թեմատիկան:

Ես ինքս էլ էի ջրահարսի հագուստով, որը դեռ 2012-ից ունեմ: Չեմ կարողանում հավատալ, որ ինձ հաջողվել է «խցկվել» դրա մեջ»,- նկատում է Քիմը:


