Որտեղ կարելի է հանդիպել կատարյալ կազմվածքով կանանց
LifestyleExpedia տուրիստական ծառայությունը հարցում է կատարել, որի արդյունքում պարզվել է, թե որտեղ կարելի է հանդիպել կատարյալ կազմվածքով կանանց: Հետազոտությանը մասնակցել են 11 հազար մարդ 24 երկրներից: Որքան էլ տարօրինակ հնչի՝ հարցվածների մեծամասնությունը հայտարարել են, որ ամենագեղեցիկ մարդկանց հանդիպել են Եվրոպայի լողափերում:
Հարցվածների 24%-ը առավելությունը տվել է եվրոպացիներին, 17%-ը՝ Կարիբյան ավազանին, 14%-ը՝ ԱՄՆ քաղաքացիներին:
Հետաքրքիր է, որ ամերիկացիները համարյա եղել են միակը, որոնք համարել են, որ ամենաբարեկազմ մարդիկ ապրում են ԱՄՆ-ում: Այսպես՝ մասնակիցների 46%-ը խորհուրդ են տվել Ապոլոններ և Աֆրոդիտեներ փնտրել Ֆլորիդայի և Հավայան կղզիների ծովափերում: