Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր մասնագիտական քննարկումների ակտիվությամբ

Նախորդ շաբաթ՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացած երկօրյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի առանձնահատուկ էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ՏՏ և տնտեսության այլ ճյուղերի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, թեմատիկ քննարկումների ակտիվությամբ և արդյունավետությամբ: Թեմատիկ քննարկումներին ընդհանուր թվով ներգրավված են եղել 900-1000 մասնակից:

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի առանցքում այս տարի եղել են բացառապես թեմատիկ քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների և ՀՀ տնտեսության այլ ճյուղերի համագործակցության շուրջ: Ի տարբերություն նախորդների՝ այս տարի բիզնես ֆորումում ՏՏ լուծումների ցուցահանդեսային մաս նախատեսված չէր (տարածքի սղության պատճառով):

Բիզնես ֆորումի շրջանակում անցկացվող Ռազմարդյունաբերական համալիրի և ՏՏ ոլորտի համագործակցության ձևաչափի քննարկմանը մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի և ԶՈւ ներկայացուցիչներ: Միությունը ֆորումի մասնակիցներին ներկայացրել է ռազմարդյունաբերության և տեխնոլոգիական ոլորտի համագործակցության միջնաժամկետ ծրագիր, որտեղ մասնավորապես նշվել է հանրակրթական համակարգում նախնական ռազմական պատրաստվածության խորացված ուսուցման, ՀՊՃՀ-ում կրթական, գիտահետազոտական խնդիրների և ԶՈւ խնդիրների համապատասխանեցման, ռազմական ինկուբատորների ստեղծման, ռազմարդյունաբերության գնումների համակարգերի արդիականացման, ռազմարդյունաբերության բնագավառի գաղտնիության և անվտանգության ենթակառուցվածքի արդիականացման, ռազմարդյունաբերական արտադրանքի տեխնոլոգիական և արտադրական պրոցեսների խիստ գաղտնիության ապահովման, տեղեկատվական արտահոսքի անթուլատրելիության, ռազմարդյունաբերությունը որպես տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու, ռազմական արտադրանքի արտահանման ուղղորդվածության և այլ հիմնախնդիրենրի մասին: ԴիջիԹեք բիսնես ֆորումի քննարկման արդյունքում մասնակիցները որոշել են նշված ծրագիրը ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել համապաստախան ստորաբաժանումներին՝ քննարկել ու ապահովել համագործակցություն նշված հարցերի շուրջ:

Ստեղծված ռազմաքաղական իրավիճակում, առանձնահատուկ կարևորելով կիբեր անվտանգություն մարտահրավերներն ու լուծումները, մասնագետները քննարկել են նաև ոլորտի սպառնալիքների հանրային իրազեկման, օֆլայն (առանց կապուղիների) Հայաստանի, էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքի և արտոնությունների կառավարման, բաց աղբյուրներից ստացած հետախուզական տվյալների վերուլուծության և այլ խնդիրներ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումում ՏՏ և բիզնեսի այլ ճյուղերի ներկայացուցիչները ՏՏ ներդրումային էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտության թեմայով անցկացրել են քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցները քննարկել են մասնավորապես ՏՏ ոլորտի ներդրումային դաշտի ներկա իրավիճակը, ոլորտում ներդրումներ ներգրավելու գրավիչ միջավայրի ստեղծումը և այլ հիմնահարցեր: Էկոնոմիկայի նախարարը իր հերթին նշել է, որ նման հանդիպումներն արդյունավետ են ՏՏ ոլորտին ուղղված ռազմավարություն մշակելիս և ընդգծել է, որ պատրաստակամ է մշտապես հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ առկա հիմնախնդիրները քննարկելու համար:

Էլեկտրոնային կառավարմանը նվիրված քննարկմանը հատկապես մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին, էլ. կառավարման ոլորտում ՀՀ-ում գործող նորարար լուծումներին և էլ. կառավարման լուծումների արտահանման հնարավորություններին (Եթովպիա, Եվրոպական տնտեսական հանձնաժողով):

ՏՏ և բանկային ոլորրտի ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև ֆինանսաբանկային ոլորտի, նոր սերնդի բանկային համակարգի, վերջինիս կիրառության կարևորության հիմնախնդիրների մասին:

Հայաստանում սկսնակ ձեռներեցների և երիտասարդ գործարարների հիմնախնդիրներին նվիրած թեմատիկ քննարկանը անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես սկսելու նախադրյալներին, նոր համագործակցությունների ու գործընկերների ձեռքբերման հնարավորություններին: Քննարկվել են նաև հայրենադարձ գործարարների խնդիրները համապատասխան գերատեսչություններին ներկայացնելու նպատակով:

Միջազգային փորձի ներկայացմանը մասնակցել են Բալկանյան երկրների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են ՏՀՏ ոլորտի իրենց փորձը:

Բիզնես ֆորումի մասնակիցները մեծ հոտաքրքրությամբ քննարկել են նաև Տվյալների կառավարման գիտության անհրաժեշտության ու հանրայացման, ինչպես նաև կրթական ձեռնարկի մշակման հիմնախդիրները: Հատկանշական է, որ այսօր աշխարհում հաշվվում է տվյալների գիտնականների շուրջ 1,5 միլիոն թափուր աշխատատեղ, որը, համապատասխան միջավայր ստեղծելու դեպքում, մեծ հաջողությամբ կարող է համալրվել հայ մասնագետներով:

Դիջիթեք բիզնես ֆորումի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կազմակերպել էր «Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակի ձևավորման հեռանկարները» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԱՊՀ տարածաշրջանում մաքուր տեխնոլոգիաների ընդհանուր հարթակի ստեղծման գաղափարը, որը հնարավորություն կտա տեղական և տարածաշրջանային կազմակերպություններին ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ցանցերում, ուսումնասիրել և կիրառել այլ երկրների փորձը նորարարությունների, դրանց կիրառման ոլորտներում: Միևնույն ժամանակ քննարկումները հեռահար նպատակ ունեին ամրապնդել գործընկերային կապերը, ներգրավել ներդրումներ, նախանշել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնաչավորությունները և այլն: Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են ծրագրի մասնակից երկրների (Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Ուկրաինա) հաջողված փորձը, նախանշվեցին նոր գործընկերային կապերը, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային համագործակցության վերաբերյալ:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընթացքում անկացնվել են նաև սեմինարներ բիզնեսի աջակցման ծառայությունների, մարդկային ռեսուսների կառավարման և ռազմավարական մտածողության թեմաներով:

Հավելենք, որ «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության այս առանձնահատուկ ֆորումն ավանդաբար իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»