Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Չեմ կարծում, որ մկանոտ մարմինը հակասում է կանացիությանը. Հայաստանի ամենամարզված աղջիկ (ֆոտո)

Wnews.am-ը գրում է.

Ուժեղ, մարզված, համաչափ մարմին ունենալու մասին շատերն են երազում։ Կամքի ուժ, նպատակին  հասնելու ձգտում. բնավորության հենց այս գծերն են օգնում կատարելագործել սեփական մարմինը։

Wnews.am-ի հերոսուհին օժտված է նման հատկանիշներով. նա իր օրինակով շատերին է մոտիվացնում։

5

Wnews.am-ն արդեն անդրադարձել է  այս տարի կայացած «Ֆիթնես բիկինի» մրցույթին, իսկ այժմ ներկայացնում ենք մեր հարցազրույցը մրցույթի հաղթող Նունե Մնացականյանի հետ։

IMG_1520

Նունեն 26 տարեկան է, հասակը՝ 160 սմ, քաշը՝ 48 կգ։ Երկու անգամ մասնակցել է Հայաստանի «Ֆիթնես բիկինիի» առաջնությանը՝ առաջին անգամ զբաղեցնելով երրորդ, իսկ երկրորդ անգամ՝ առաջին տեղը։

-Ինչպե՞ս սկսեցիր սպորտով զբաղվել։

–Սպորտով զբաղվում եմ երեք տարեկանից. հաճախել եմ գեղարվեստական մարմնամարզումների։ Սպորտի հանդեպ սերը սերմանել են ծնողներս՝ նույնիսկ տատիկս եւ պապիկս ունեն իրենց ներդրումը: Գիտակցական տարիքից  մինչեւ օրս սպորտի մեջ եմ։ Տարբեր ժամանակահատվածներում հաճախել եմ տարբեր սպորտաձեւերի՝ մեծ թենիսի, թեթեւ աթլետիկայի, սակայն  գեղարվեստական մարմնամարզություն մարզաձեւում սպորտի վարպետ եմ։ Ավարտել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտը։ Կարելի է ասել՝ սպորտով եմ ապրում։

-Ի՞նչ նպատակներ ունես։ Ի՞նչն է քեզ մոտիվացնում։

– Ես երբեք կանգ չեմ առնում, միշտ ձգտում եմ առաջ գնալ,  հասնել մաքսիմալին։ Չեմ կարծում, որ ես ունեմ կատարյալ մարմին. կատարելագործվելու ցանկությունս երբեք չի սպառվում։ Բացի այդ, սպորտով վարակելն ինձ համար կարեւոր հատկություն է, ես կարողանում եմ կողքիններիս էլ վարակել դրանով, քանի որ սպորտն առողջ ապրելակերպ է, վերացնում է բացասական էմոցիաները։ Իմ շրջապատում շատ աղջիկներ կան, ովքեր դժգոհում են իրենց կառուցվածքից։ Ես փորձում եմ իմ մարմնով, խորհուրդներով մոտիվացնել իրենց։ Ցանկանում եմ այս մարզաձեւում ներկայանալ նաեւ միջազգային հարթակներում։

-Ի՞նչ դեր ունեցավ «Ֆիթնես բիկինի» մրցույթը քո կյանքում։

-Շատ կցանկանայի, որ Հայաստանում մրցումներն ավելի կազմակերպված լինեին, մասնակիցների մեջ մեծ պոտենցիալ տեսնեին։ Այս մրցումներում ինքս ինձ փորձեցի, հաղթեցի։  Իմ առջեւ նպատակ էի դրել ինքս ինձ հաղթահարել եւ դա ինձ հաջողվեց։

4

-Առողջ եւ սլացիկ մարմին ունենալը մեծ ջանքեր է պահանջում։ Ինչպե՞ս ես պատրաստվում մրցումներին, ի՞նչ սննդակարգի ես հետևում։

–Բնականաբար, մրցումներից մոտ երկու ամիս առաջ արդեն սկսում եմ ավելի ակտիվ պատրաստվել։ Ես մարզվում էի ամեն օր աշխատանքիցս հետո՝ երեկոյան 10-ին, հետեւում էի սննդակարգիս. ածխաջրերն օգտագործում էի առավոտյան, իսկ երեկոյան միայն սպիտակուցներ էի ընդունում։ Այդ ընթացքում իմ կողքին մարդիկ  քաղցր, իմ կողմից սիրված մթերքներ էին ուտում, բայց ես հաղթահարում էի այդ ամենը, զսպում ինձ։

7

-Իսկ ընդհանրապես, մրցումներից դուրս, ի՞նչ պարբերականությամբ ես մարզվում։

-Առօրյա կյանքում մարզվում եմ շաբաթը երեք օր՝ 1.5-2 ժամ։

-Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում այս մարզաձեւին,  արդյո՞ք շատերի  ավանդական մտածելակերպը քեզ չի խանգարում։

–Բնականաբար, միշտ էլ ինչ-որ մեկն առաջինն է անում մի բան, որը սկզբում քննադատվում է, բայց երբ նա հաջողության է հասնում, ոչ ոք իրեն թույլ չի տալիս շրջվել եւ ասել՝ նա սխալ էր։ Եթե նպատակներ ունես, պետք է աչք փակես մենթալիտետի վրա,  ձգտես առաջ գնալ, ապացուցել, որ դու իրոք արտառոց որեւէ բան չես անում, այլ պարզապես ցուցադրում ես քո մարզվածության աստիճանը։

6

-Արդյո՞ք անձնական կյանքդ սպորտի պատճառով չի տուժում։

–Ես սիրում եմ ամեն ինչ հասցնել, սիրում եմ ամեն ինչ լիարժեք զգալ։ Չնայած դրան, պետք է խոստովանեմ, որ սպորտը ինչ-որ չափով պահանջում է փոխզիջումներ։ Եթե ցանկանում ես առաջ գնալ, դա երբեմն շատ ժամանակ է խլում եւ սկսում են տուժել անձնական հարաբերությունները։

-Նունե, դու ունես իդեալական մարմին, ինչպիսի՞ն պետք է լինի քո կողքի տղամարդը։ Կընդունե՞ս մեկին, ով, ենթադրենք ունի հաս որովայն։

– Երբ սիրում ես՝ ամեն ինչ էլ հնարավոր է՝ նույնիսկ կողքիդ հաստ որովայնով անձնավորությունը, սակայն կարեւոր է կարողանաս նրան մոտիվացնել, որ նա կատարելագործվի։ Այո, բնականաբար, կցանկանամ, որ կողակիցս եւ ես ունենանք նույն նախասիրությունները, աշխարհայացքն ու նպատակները։

2

-Որպես մարզիչ աշխատում ես «Ալեքս ֆիթնես» մարզասրահում։ Կպատմե՞ս մարզչի աշխատանքի մասին։

–Բացման օրվանից մինչեւ օրս, շուրջ երկու տարի է՝ որպես մարզիչ աշխատում եմ «Ալեքս ֆիթնես»-ում։ Այստեղ առաջին իսկ օրվանից ինձ զգում եմ հարազատ միջավայրում։ Միշտ զգում եմ կոլեկտիվիս աջակցությունը, ուստի հպարտությամբ կարող եմ ասել, որ հաղթանակս թիմային էր։  Հենց մարզասրահի տնօրեն Ալեքսանդր Սարգսյանն ինձ հորդորեց ուժերս փորձել «Ֆիթնես բիկինի» առաջնությանը, ուստի իմ ամեն քայլի համար շնորհակալ եմ հենց իրեն։

1

-Արդյո՞ք մարզված մկանները եւ սպորտով զբաղվելը չեն խանգարում կանացի մնալ:

–Չեմ կարծում, որ սպորտը, մարզված, մկանոտ մարմինը հակասում է կանացիությանը։ Կինն ամեն տեղ էլ կարող է պահպանել իր կանացիությունը՝ անկախ իր մարզվածության աստիճանից։ Դու պետք է ուժեղ լինես եւ’ մարմնով, եւ’ հոգով, պահպանես կանացիությունն ու նրբությունդ, փորձես կյանքից մաքսիմալը ստանալ։

3

-Սպորտից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես։

– Նունիսկ հետաքրքրություններս են սպորտային, քանի որ շատ եմ սիրում  կրակել տարբեր զենքերից։ Ինձ հանգիստ եմ զգում բնության գրկում։ Երազում եմ ունենալ իմ հողակտորը, որտեղ սեփական ձեռքերով իմ այգին կտնկեմ։ Սիրում եմ շրջագայել, ինֆորմացված լինել, նոր բաներ բացահայտել։

8 109

IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян