Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները 20 թուրք զինվոր են գերեվարել
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Հալեպում Թուրքիայի բանակի 20 զինվոր են գերի վերցրել: Այս մասին հայտնել է Газета.ru-ն։
Նշվում է, որ զինծառայողները հսկել են Օսմանյան կայսրության ղեկավարների նախապապ Սուլեյման Շախի դամբարանը, որը գտնվում է Սիրիայի տարածքում։
Սուլեյմանը Օսմանների տոհմի նախապապն է։ 1923-ին Թուրքիան իրավունք է ստացել դամբարանում դնել իր դրոշը և տեղակայել իր պահակախմբին։