Հռոմի պապի այցը Հայաստան մեծագույն խորհուրդ ունի
Общество«Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան միայն մեր սրբազան երկրի մասին ասելիքի բացահայտման նպատակ չի հետապնդում, քանի որ իրականում Հայաստանը գովազդի կարիք չունի»,- ասում է տեր Մեսրոպ քահանա Արամյանը, իսկ այս այցն ավելի խորքային նշանակություն ունի մեր և աշխարհի համար, որը խորը հետք կթողնի ապագայում:
Նրա կարծիքով՝ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ ողջ աշխարհի քրիստոնյաները պետք է համախմբվեն և դավանաբանական խնդիրները չպետք է չխանգարեն այդ համախմանը:
«Ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունը, այլասերումները և այլն, եկեղեցու խնդիրը պետք է լինի, քանի որ կյանքը ընթանում է առաջ՝ իր հետ բերելով նոր մարտահրավերներ: Եկեղեցին, լինելով պահպանողական կառույց, պետք է ցանկացած հարցի պատասխանն ունենա, միևնույն ժամանակ, պահպանելով իր ավանդույթները»,- ասում է տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Նրա խոսքով՝ եկեղեցու գլխավոր առաքելությունը մարդկանց սրտերի հետ խոսելն է, իսկ Հռոմի պապի այս այցը՝ որպես ուխտագնացություն դեպի Հայաստան սրբավայր, շատ մեծ խորհուրդ ունի, որը պետք է ընկալել մեծագույն սիրով:
Ա.Գրիգորյան