Առնվազն 480 մլն դոլար. ռուս միլիարդատերը գնել է աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` գործարար Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը հեղինակավոր Forbes հանդեսը գնահատել է ավելի քան 10 մլրդ դոլար, ձեռք է բերել լյուքս դասի նոր զբոսանավ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 62-ամյա միլիարդատիրոջ ճոխ «խաղալիքն» իր մեծությամբ աշխարհում 4-րդն է ու ունի 156 մ երկարություն: Dilbar կոչվող զբոսանավը կշռում է 15.917 տոննա և ունի հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Թեև զբոսանավի գնի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, այնուհանդերձ` բրիտանական պարբերականը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այն գնահատում է առնվազն 480 մլն դոլար:





