Լավ իմանալով, որ Մամեդովի հայտարարությունը խայծ է, ամեն ինչ արեցին, որ այն ժողովուրդը կուլ տա. Է. Էլբակյան
ИнтервьюՄիջազգայնագետ, ադրբեջանական թեմաներով փորձագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով օրերս հայկական մեդիա և հասարական-քաղաքական լայն շրջանակների կողմից Նովրուզ Մամեդովի հայտարարության շուրջ բարձրացված աղմուկին, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը,չկարողանալով ռազմական ասպարեզում լուրջ հաջողությունների հասնել, ներկայում լուրջխնդրի առջև է կանգնել նաև դիվանագիտական հարթությունում, սակայն այն քողարկելու համար նոր հնարքների է դիմում:
«Մեր բանակի շնորհիվ այդ ռազմական լուրջ հաջողությունները չգրանցվեցին, իսկ դիվանագիտական ասպարեզում պատկերը 180 աստիճանով շրջվեց: Եվ, անկախ այն բանից, որ միջնորդ երկրները Ադրբեջանին դատապարտող որևէ հայտարարություն չարեցին, բայց, այնուամենայնիվ, բոլոր այդ երկրների դիվանագիտական խոհանոցներում գիտեն, որ պատերազմըսկսել է Ադրբեջանը: Եվ այս պայմաններում Ադրբեջանը հայտնվել է բավական անբարենպաստ իրավիճակում, որը երևում էր և՛ Վիեննայում, և՛ մասամբ նաև Սանկտ-Պետերբուգում»,- ասում է Է.Էլբակյանը:
Փորձագետի խոսքով՝հայկական կողմի բոլոր պահանջներն ընդունվեցին, իսկայն, որ Ադրբեջանի առաջնորդԱլիևը, ռեալ բանակցային սեղանին հայտնվելով, բավականին վատ իրավիճակում ստիպված եղավ ընդունել միջնորդների պահանջները և«տուն» վերադառնալուց հետո, ելնելով այն իրողությունից, որադրբեջանական հանրությունը ալիևյան այդ պարտությունը չիընդունի, սկսեց խաղարկել քարոզչական պայքարի հերթական խաղաքարտը:«Այս անգամ, սակայն, թեև մի մասով այն ավանդական բնույթ էր կրում, բայց որոշ առումով այդքան էլ ավանդական չէր»,- ասում է Է. Էլբակյանը:
«Խնդիրն այն է, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում բուռն իրադարձությունների շրջան է սկսվում և դա պայմանավորված է գալիք նախընտրական շրջանով:Ալիևյան քարոզչամեքենան այս դեպքում փորձելու է մեկ գնդակով երկու նապաստակ որսալ: Նա մի կողմից թիրախավորում է սեփական բնակչությանը, թե արդեն շատ մոտ ենք Արցախյան հարցի լուծման փուլային տարբերակին, այսպես ասած՝ հայկական զորքերի դուրսբերմանը, մյուս կողմից՝ միաժամանակ դրանով նաև թիրախավորում է հայկական բնակչությանը՝ լավ իմանալով, որ հայկական քաղաքական դաշտում ներքին գզվռտոցներ առաջացնելու համար, պատերազմական թեմայի շահարկման հարցերում բավականին պարարտ հող կա»,- ասաց փորձագետը:
Է.Էլբակյանը նշեց նաև, որ պատերազմի և արտագաղթի թեմաներնադրբեջանական կողմի համար շատ լավ միջոցներ են դիվիդենտներ քաղելու համար, իսկ Նովրուզ Մամեդովի վերջին հայտարարությունը, չնայած քաղաքական առումով հիմարություն էր,որին շատ արագ հետևեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պատասխանը, բայց ուշագրավն այն էր, որնման հայտարարությոսւններ շատ-շատ են լինում՝ շաբաթական երեք-չորս անգամ, բայց այս անգամ հայկական մամուլի նման արձագանքը խոսում է այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում կան ուժեր, որոնց ձեռնտու էր այն տարածելն ու շահարկելը:
«Այդ է պատճառը, որ այն բավական լուրջ քաղաքագետներ տուրք տվեցին այդ հայտարարությանը և այն արագ տարածվեց»,- ասաց Է.Էլբակյանը:
Փորձագետի խոսքով՝ լուրը ոչ միայն շատ արագ տարածվել է սոցիալական ցանցերում,այլև հեռավոր գյուղերում և Սփյուռքի լայն շրջանակներում և հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ ադրբեջանական մեդիանիշխանամերձ է և սպասարկում է միայն ու միայն ալիևյան շահերը:
«Հայաստանյան մեդիադաշտը բավական ազատ պայմաններում է գործում և անկախ նրանից, թե համակարծիք են ադրբեջանական տեսակետների հետ, թեոչ,անդրադառնում են դրանց: Բայց այս անգամ սկզբում կայքերը, հետո կարծիք ստեղծողներնայն սկսեցին տարածել այն: Ստեղծվեց բավականին լուրջ իրարացում, որը հասավ նաև Սփյուռք, որտեղից արդեն արձագանքներ են գալիս, թեինչ է, հողերն արդեն տալի՞ս են: Այս ամենը համադրելով՝ հասկանում ենք, որառանձին շրջանակների կողմից այն շահարկելու խնդիր էր հետապնդվում, որի արդյունքում ժողովրդի ինտելեկտուալ մի հատված՝ լավ իմանալով որ դա խայծ է, այնուամենայնիվ,այնպես արեց, որ ժողովուրդն այն կուլ տա»,-ասաց Է. Էլբակյանը:
Արմինե Գրիգորյան