Հայտնի է դարձել սմարթֆոնների նոր վտանգը
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բրիտանացի բժիշկները գրանցել են ժամանակավոր կուրության դեպքեր՝ կապված մթության մեջ սմարթֆոնի օգտագործման հետ: Այդ մասին հոդվածը հրապարակված է New England Journal of Medicine պարբերականում:
Երկու կին՝ 22 և 40 տարեկան, բողոքել են 15 րոպեով տեսողության կրկնվող կորստի մասին: Հետազոտության ընթացքում բժիշկները կանանց մոտ ոչ մի խանգարարում չեն հայտնաբերել, որի հետ կապված լինի տեսողության կորուստը: Պարզվել է, որ կուրության նոպաների ժամանակ կանայք մթության մեջ կողքի վրա պառկել են անկողնում և մեկ աչքով նայել սմարթֆոնի էկրանին՝ մյուսը ծածակելով բարձով:
Այդ դեպքում մի աչքը սովորում է լույսին, մյուսը՝ մթությանը: Սմարթֆոնն անջատելուց հետո սկսվում է աչքի մթության ադապտացիան: Հենց դա էլ եղել է էկրանին նայող աչքի ժամանակավոր կուրության պատճառը:
Մասնագետները համարում են, որ նմանատիպ կարճաժամկետ կուրությունը վնասակար չէ առողջության համար: Սակայն նրանք նախազգուշացնում են, որ անհրաժեշտ է հիվանդներին տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին, որպեսզի նրանք խուսափեն անհանգստությունից և սթրեսից: