Կարճաղբյուրում ջրալցվել է 90 տուն, գոմերում անասուններ են սատկել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: