Ереван, 05.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиков Махмуд Ахмадинежад жив – телеграм-канал Colonelcassad Азербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман Татоян Депутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законам Иран сообщил о поражении американского эсминца Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасности Израиль собирается нанести удары по 16 селам и городам Ливана В Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи Архимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нет


Հայտնի ու անհայտ փաստեր ֆուտբոլի ու տանգոյի սիրահար Հռոմի պապի մասին (ֆոտո)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը ներկայացնում է  հայտնի ու անհայտ փաստեր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի վերաբերյալ

1

Կենսագրություն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  ծնվել է 1936թ դեկտեմբերի  17 -ին   Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում : Նրա ծնողները իտալացի ներգաղթյալներ էին, հայրը հաշվապահ էր, աշխատում էր երկաթգծում:Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  ընտանիքի հինգ զավակներից ավագն էր:

Իսկական անունը՝  Խորխե Մարիո Բերգոլիո:  Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում։ 1969 թվականի  ձեռնադրվեց քահանա և նշանակվեց Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող Սան Միգել քոլեջի աստվածաբանական ֆակուլտետի պրոֆեսոր։

1

Դատական գործ

2005 թվականի ապրիլի 15-ին մարդու իրավունքների գծով փաստաբանը քրեական գործ հարուցեց ընդդեմ Բերգոլիոյի՝ մեղադրելով նրան 1976 թվականին խունտայի հետ համաձայնության մեջ, որն առևանգել էր ճիզվիտ երկու հոգևորականների։ 2013թվականի մարտի 17-ին տվյալ գործը քննող արգենտինացի դատավոր Հերման Կաստելլին La Nación թերթին տված հարցազրույցում նշեց.

Հայտարարությունն այն մասին, որ (Հռոմի Պապը) Խորխե Բերգոլիոն «դավաճանել է» այս հոգևորականներին, ամբողջությամբ սուտ է: Մենք ամեն ինչ վերլուծեցինք, լսեցինք այդ վարկածը, դիտարկեցինք ակնհայտ փաստերը և եկանք այն եզրահանգման, որ նրա գործողություններն այն իրադարձություններում իրավաբանորեն չեն հանդիսանում հանցակցություն: Եթե հակառակը լիներ, մենք այդ մասին կհայտնեինք»

1

Հռոմի պապ

Խորխե Մարիո Բերգոլիո Հռոմի Պապ ընտրվեց 2013 թվականի մարտի 13-ին, սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու պատվին ընդունեց Ֆրանցիսկոս անունը։

Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն էր, ինչպես նաև առաջին պապն էր Նոր աշխարհից։

Իր զինանշանի համար կարգախոս ընտրեց «Գթառատ սիրով »տողերը Մատթեոսի ավետարանից և Բեդա Պատվելու 21-րդ քարոզից.

Դա նշանակում է՝ չձգտել երկրային իրերին, չփնտրել վաղանցիկ շահ, խուսափել չնչին մեծարանքից, խոնարհությամբ ընդունել աշխարհի բոլոր քամահրանքները հանուն երկնային հռչակի, օգտակար լինել բոլորին, սիրել վիրավորանքները և ոչ մեկին չհակադարձել, համբերատարությամբ տանել բոլոր ստացված վիրավորանքները, միշտ փնտրել Արարչի փառքը և ոչ երբեք սեփականը: Ապրել այս ամենի և նմանատիպ այլ բաների հետ նշանակում է գնալ Քրիստոսի հետքերով:
1
Հայոց Ցեղասպանության մասին. 2015թ ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը ասաց, որ  անցյալ դարում մարդկությունը  ապրել է երեք ողբերգություն, որոնցից առաջինը հայերի ցեղասպանությունն է:  Պապի ելույթն իսկական իրարանցում առաջացրեց Թուրքիայում, Անկարան բացատրություն պահանջեց Թուրքիայում Վատիկանի դեսպանից, բայց վերջինս ևս մեկ անգամ հաստատեց Հռոմի պապի խոսքերը, որ 1915թ իրադարձությունները ցեղասպանություն էին:
2
Միասեռականության մասին. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  հաստատակամորեն դեմ է արտահայտվում 2010 թվականին Արգենտինայի կառավարության կողմից հաստատված միասեռ ամուսնությունները թույլատրող օրենսդրությանը։ Բուենոս Այրեսի եկեղեցիներին ուղղված նամակում նա գրում էր.
Եկե՛ք միամիտ չլինենք, մենք չենք խոսում սովորական քաղաքական պայքարի մասին, սրանք ավերիչ մղումներ են ընդդեմ Աստծո ծրագրի: Մենք չենք խոսում սովորական օրինագծի մասին, այլ ավելի շուտ զեղծարարության՝ ստի հոր հետ, որը ձգտում է մոլորեցնել ու խաբել Աստծո զավակներին:
2013 թվականի հուլիսի տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հայտարարեց. «Եթե մարդը միասեռական է և ունի բարի կամք և ձգտում է դեպի Աստված, ապա ո՞վ եմ ես, որպեսզի դատապարտեմ նրան»։ Հղում կատարելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսին՝ նա նշեց, որ միասեռականները «չպետք է դառնան լուսանցքներ, այլ պետք է ներառվեն հասարակության մեջ»։ Միևնույն ժամանակ պապը դատապարտեց այսպես կոչված «գեյ-լոբբիները»։
Նա պնդում էր նաև, որ միասեռականների կողմից որդեգրումը երեխաների հանդեպ տարբերակման տեսակներից է։

 

 

ROME, ITALY - APRIL 18:  Pope Francis leads the Way of The Cross at the Colosseum on April 18, 2014 in Rome, Italy. The Way of the Cross is a centuries-old and much beloved devotion, that began as a sort of spiritual pilgrimage to the places and scenes and events of ChristÕs passion for those who could not make the pilgrimage to the Holy Land in person, as well as for those who had made it and wished to relive their experience, and for those who were preparing for the journey.  (Photo by Franco Origlia/Getty Images) ORG XMIT: 485297283

 

Արտամուսնական երեխաների մասին 

Քննադատելով արտամուսնությունից ծնված երեխաներին մկրտել չցանկացող հոգևորականներին՝ կարդինալ Բերգոլիոն պնդում էր, որ չամուսնացած մայրերը ճիշտ են վարվել՝ լույս աշխարհ բերելով երեխային, ոչ թե նախընտրելով վիժումը, և եկեղեցին չպետք է երես թեքի նրանցից.

«Մեր եկեղեցական միջավայրում կան որոշ հոգևորականներ, որոնք չեն ցանկանում մկրտել միայնակ մայրերի երեխաներին, որովհետև այդ երեխաները չեն ծնվել սուրբ ամուսնությունից: Դրանք ժամանակակից փարիսեցիներ են: Նրանք են, ովքեր կղերականացնում են եկեղեցին, նրանք են, ովքեր ուզում են Աստծո ժողովրդին բաժանել փրկությունից: Իսկ խեղճ աղջիկը, որը փոխարենը վերադարձնելու երեխային ուղարկողին խիզախություն է ունեցել լույս աշխարհ բերել, ստիպված է մի ծխից մյուսն անցնել, որպեսզի մկրտի նրան

 

1

 

Հետաքրքիր փաստեր

  1. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Սան Լորենցո դե Ալմագրո ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է, նաև՝  Տիտա Մերելլոյի մասնակցությամբ ֆիլմերի, նեոռեալիզմի, տանգոյի,  Ուրուգվայի ազգային երաժշտության՝ միլոնգայի սիրահար է ։
  2. Հռոմի պապը Ֆեյսբուքում հաշիվ չունի, քանի որ կարդինալները մտահոգվում են, որ շատ վիրավորանքներ կստանա։ Հռոմի Պապի թվիթթերյան էջում բացասական վերաբերմունքը կարելի է և չնկատել, ի տարբերություն Ֆեյսբուքի, նշել է սոցիալական հաղորդակցության պապական խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին
  3. Հռոմի պապը  հայտնի էր անձնական համեստությամբ, դավանաբանական պահապանողականությամբ և սոցիալական արդարության գործին նվիրվածությամբ։ Վարում էր բավականին պարզ կենսակերպ, որը դրական ազդեցություն ուներ նրա հեղինակության վրա։ Ապրում էր փոքրիկ բնակարանում, որը շատ քիչ բանով էր հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ, հրաժարվեց անձնական լիմուզինից և վարորդից հօգուտ հասարակական փոխադրամիջոցիների և որոշ տվյալներով ինքն էր իր համար ուտելիք պատրաստում։ 1
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»